«Եվրոտեսիլ» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը Ռուսաստանից կտաներ բոլոր գեյերին, հայտնել է «Дни»-ին՝ հղելով The Guardian-ին։
Ավստրիացի արտիստ Թոմաս Նոյվիրտը՝ նույն ինքը Կոնչիտա Վյուրսթը, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդներ տալ, բայց նրան համարում է շատ հմայիչ տղամարդ։
Ի դեպ, Լոնդոնում Կոնչիտան արդեն գլխավորել էայնտեղ անցկացված գեյ-շքերթը, իսկ շուտով այլ շքերթներ տեղի կունենան Մադրիդում եւ Ստոկհոլմում։ Վյուրսթը նաեւ մասնակցել է «կյանքի պարահանդես» բարեգործական միջոցառմանը։ Կաննում հայտնիները հերթ էին կանգնել նրա հետ լուսանկարվելու համար։ Թագուհի Վիկտորիայի կառավարման տարիներին մորուքավոր կանայք ելույթ էին ունենում կրկեսում, այն բանից հետո, երբ ֆրիկ-շոուները դադարեցին հայտնի եւ պահանջած լինել. սակայն հետագայում նման կանայք նույնպես վերացան։ Այսօր Կոնչիտա Վյուսթը, ով նոյեմբերին պատրաստվում է գնալ Մոսկվա, վերականգնում է այդ երեւույթը։
Կոնչիտա Վյուրսթը բավականին հայտնի է ամբողջ աշխարհի ԼՋԲԹ-հասարակության շրջանում։
«Անհավանական է, որ հիմա գրեթե բոլոր գեյերը գիտեն, թե ով եմ ես։ Սա հրաշալի է»,- իր մտքերով կիսվել է Կոնչիտան։ Բայց նա վախենում է չարդարացնել իր երկրպագուների սպասելիքները։
Ռուսաստանի թեման, հատկապես, շատ կարեւոր ու հոգեհարազատ է Կոնչիտայի համար։
«Այնտեղ այնպիսի սարսափելի երեւույթներ են կատարվում, որ ցանկություն է առաջանում բոլոր գեյերին այնտեղից տանել։ Բայց դա ճիշտ չէ, քանի որ նրանք իրավունք ունեն ապրել իրենց սեփական երկրում՝ խաղաղ եւ ներդաշնակ միավայրում»,- ասել է աստղը։ Իսկ այն հարցին, թե նա արդյոք կցանկանա որոշ խորհուրդներ տալ Պուտինին, Կոնչիտան պատասխանել է. «Օ՜, աստված իմ, ոչ։ Բայց պետք է խոստովանեմ, որ նա շատ հմայիչ տղամարդ է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը