Շատ մարդիկ, առանց մեծ ջանքեր թափելու, կարողանում են ազատվել դեմքի կարմրութունից, կապտուկներից եւ մաշկի դեղնավուն երանգավորումից։ Բայց լայնացած ծակոտիները իսկական գլխացավանք են կանանց համար։ Ծակոտիները գրեթե հնարավոր չէ քողարկել, քանի որ կոսմետիկ միջոցները ներծծվում են դրանց մեջ, եւ դեմքը հնացած սպունգի տեսք է ստանում։ Իհարկե, խնդիրը դիմահարդարմամբ չի սահմանափակվում։ Լայնացած ծակոտիներ ունեցող մաշկը շատ արագ կորցնում է իր «արտաքին տեսքը», դառնում թորշոմած ու թառամած։ Ծակոտիների նեղացման համար նախատեսված դիմակները կանխում են տարբեր բարդությունների եւ կոսմետիկ այլ խնդիրների զարգացումը։ Բացի այդ, նման միջոցները արդյունավետորեն մաքրում են մաշկը, բուժում փոքր վերքերը եւ պայքարում կարմրության ու բորբոքային գործընթացների դեմ։

Դիմակներ ծակոտիների նեղացման համար. բաղադրատոմսեր
Այժմ սպառողներին հասանելի են ծակոտիներից ձերբազատվելու համար նախատեսված բազմաթիվ դիմակներ, որոնք կարելի է ընտրել ըստ դրանցում առկա բաղադրիչների կամ մաշկի յուրահատկությունների։ Բուժող դիմակները լինում են մրգերի, բանջարեղենի, ձվի, կաթնաթթվային մթերքների կամ կավի հիմքով պատրաստված։ Դրանք իրենցից ներկայացնում են թանձր զանգվածներ կամ դիմակ-կոմպրեսի համար նախատեսված խառնուրդներ։ Նման դիմակների հեշտ պատրաստման եղանակը, բազմազանությունն ու արդյունավետությունը դրանց դարձնում են ծակոտիների դեմ պայքարի ամենապահանջված միջոցը՝ տնային պայմաններում բուժումներ ստանալու համար։
Կիտրոնով եւ ձվի սպիտակուցով պատրաստված դիմակ
Հարում եք ձվի սպիտակուցը մինչեւ լավ փրփրի։ Ավելացնում եք մեկ թեյի գդալի չափով կիտրնի կամ ալոէի հյութ։ Կիտրոնն ունի չորացնող, իսկ ալոէն հանգստացնող ազդեցություն։ Ստացված զանգվածը կարելի է քսել դեմքի այն հատվածներին, որտեղ լայնացած ծակոտիները ավելի ակնհայտ են։ Արդյունքում, մաշկը չորանում է, նեղանում են ծակոտիները, դեմքը մաքրվում եւ ավելի հարթ է դառնում։ Այս դիմակի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն կունենա պզուկների եւ բշտիկների ցանի առկայության դեպքում։
Մեղրով եւ դեղնուցով պատրաստված սնուցող դիմակ
Երկու ձվի դեղնուցը հարում եք մեղրով. բաղադրիչները պետք է լինեն հավասար քանակությամբ, իսկ ստացված զանգվածը՝ միատարր եւ ոչ շատ թանձր։ Այն կարելի մի փոքր տաքացնել կամ մի քանի րոպե պահել տաք լողասենյակում։ Դիմակը նախընտրելի է օգտագործել մաշկը գոլորշիով մի փոքր տաքացնելուց հետո։ Այդ ժամանակ լայնացած ծակոտիները խորապես մաքրվում են, էպիդերմիսի մեջ ներթափանցում են սնուցող նյութերը, որոնց ազդեցությունից յուղային «անցուղիներ» սեղմվում են, իսկ լվացվելով՝ այս գործընթացն ավարտվում է։ Նման դիմակներն ունեն կրկնակի օգտակար ազդեցություն. լուծվում է յուղային «անցուղիների» խնդիրը եւ կարգավորվում բջջային գործընթացները, ինչը հանգեցնում է մաշկի վիճակի բարելավման։

Վարունգով պատրաստված դիմակ տարեց մաշկի համար
Վարունգի փափուկ մասը առանձնացնում եք սերմերով լի միջուկից։ Միջուկը աղում եք մինչ խյուսի տեսք ստանալը, իսկ վարունգի փափուկ մասը շերտատում։ Մաշկը մաքրելուց հետո ստացված խյուսը կարելի է օգտագործել. զանգվածը պետք է քսել ամբողջ դեմքով մեկ՝ ոչ մի չոր տեղ չթողնելով։ Այս գործընթաց շարունակվում է 2-3 րոպե, ինչից հետո մատներով կամ վարունգի հյութի մեջ ընկղմված կոսմետիկ խոնավ անձեռոցիկով հեռացնում եք մնացորդները։ Դեմքի վրա դնում եք շերտատած վարունգը։ Դիմակը քսելուց հետո անհրաժեշտ է 10-12 րոպե անշարժ պառկել։ Նախատեսված ժամանակի ավարտից հետո հեռացնում եք դիմակը, եւ ոչ մի բան չեք քսում դեմքին։ Այն պետք է բնական ճանապարհով չորանա։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը