R&B ոճի բելգիահայ երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյանը) այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն, ով շարունակում է արտերկրում ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: Վերջերս երգչուհին ներկայացրել է իր նոր երգը։
NEWS.am STYLE-ի հետ զրուցելիս երգչուհին պատմել է իր եւ ապագա ծրագրերի, «Եվրատեսիլում» նրա հավանական մասնակցության եւ Հայաստան գալու մասին։
Kéyoh, վերջերս դուրս է եկել քո նոր տեսահոլովակը, ինչպե՞ս է այն ընդունվել Բելգիայում։
Ինչպես նախորդ՝ KO LOVE երգի տեսահոլովակը, այնպես էլ այս մեկը մեծ հաջողություններ է ունեցել Բեգիայում, այն հաճախ է պտտվում ռադիոյով։ Սինգլը ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում եւ հենց դրա շնորհիվ մինչեւ սեպտեմբերին ես աշխատանքային բուռն գործունեություն եմ ծավալելու։

Իսկ մոտ ապագայում Հայաստան գալու ցանկությո՞ւն կա։
Ես միշտ էլ ցանկանում եմ գալ Հայաստան։ Առաջին իսկ հնարավորության դեպքում կգամ եւ անպայման կերգեմ։
Ի դեպ, ո՞վ է համաշխարհային քո ամենասիրելի աստղը։
Քանի որ ես RnB ոճի սիրահար եմ, հետեւաբար սիրում եմ այս ոճի արտիստներին։ Ամենից շատ սիրում եմ Ռեյ Չարլզին, R.Kelly, Սթիվի Ուոնդեր, Joe, KC&JOJO,Black Street։ Նրանք ինձ համար ներշնչանքի աղբյուր են։
Երբեւէ մտածե՞լ եք ոճային փոփոխություններ կատարել։
Հնարավոր է, որ ժամանակին եւ տարիքին զուգընթաց որոշակի փոփոխություններ լինեն իմ ստեղծագործական կյանքում։

Հայ աստղերից ու՞մ եք ամենից շատ սիրում։
Անկեղծ ասած ես քչերին եմ ճանաչում, բայց իր արտիստիկ կերպարով եւ տաղանդով ինձ դուր է գալիս Անդրեն։
Եթե մյուս տարի առաջարկ ստանաք ներկայացնել Բելգիան «Եվրատեսիլ» մրցույթում, կհամաձայնե՞ք։
Ես մեծ հաճույքով կընդունեի այդ առաջարկը, քանի որ ես միանգամից երկու երկիր կներկայացնեի. անպայման կնշեի իմ հայկական արմատների մասին։ Ի դեպ, ես հիմա աշխատում եմ Նյու Յորքում, Բեռլինում, Համբուրգում, Քյոլնում, Լոնդոնում գործունեություն ծավալող պրոդյուսերների հետ եւ պատրաստում եմ մի նոր տեսահոլովակ։
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի
