«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Բելգիահայ երգչուհի Kéyoh. «Ես մեծ հաճույքով Բելգիան կներկայացնեմ «Եվրատեսիլ» մրցույթում». Exclusive NEWS.am STYLE

20:13, 11 հուլիսի

R&B ոճի բելգիահայ երգչուհի Kéyoh-ը (Կարինե Օհանյանը) այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ NEWS.am STYLE-ը շնորհավորում  է երգչուհուն, ով շարունակում է արտերկրում ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: Վերջերս երգչուհին ներկայացրել է իր նոր երգը։

NEWS.am STYLE-ի հետ զրուցելիս երգչուհին պատմել է իր եւ ապագա ծրագրերի, «Եվրատեսիլում» նրա հավանական մասնակցության եւ Հայաստան գալու մասին։ 

Kéyoh, վերջերս դուրս է եկել քո նոր տեսահոլովակը, ինչպե՞ս է այն ընդունվել Բելգիայում։

Ինչպես նախորդ՝ KO LOVE երգի տեսահոլովակը, այնպես էլ այս մեկը մեծ հաջողություններ է ունեցել Բեգիայում, այն հաճախ է պտտվում ռադիոյով։ Սինգլը ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում եւ հենց դրա շնորհիվ մինչեւ սեպտեմբերին ես աշխատանքային  բուռն գործունեություն եմ ծավալելու։

Իսկ մոտ ապագայում Հայաստան գալու ցանկությո՞ւն կա։

Ես միշտ էլ ցանկանում եմ գալ Հայաստան։ Առաջին իսկ հնարավորության դեպքում կգամ եւ անպայման կերգեմ։

Ի դեպ, ո՞վ է համաշխարհային քո ամենասիրելի աստղը։

Քանի որ ես RnB ոճի սիրահար եմ, հետեւաբար սիրում եմ այս ոճի արտիստներին։ Ամենից շատ սիրում եմ Ռեյ Չարլզին, R.Kelly, Սթիվի Ուոնդեր, Joe, KC&JOJO,Black Street։ Նրանք ինձ համար ներշնչանքի աղբյուր են։

Երբեւէ մտածե՞լ եք ոճային փոփոխություններ կատարել։

Հնարավոր է, որ ժամանակին եւ տարիքին զուգընթաց որոշակի փոփոխություններ լինեն իմ ստեղծագործական կյանքում։

Հայ աստղերից ու՞մ եք ամենից շատ սիրում։

Անկեղծ ասած ես քչերին եմ ճանաչում, բայց իր արտիստիկ կերպարով եւ տաղանդով ինձ դուր է գալիս Անդրեն։

Եթե մյուս տարի առաջարկ ստանաք ներկայացնել Բելգիան «Եվրատեսիլ» մրցույթում, կհամաձայնե՞ք։

Ես մեծ հաճույքով կընդունեի այդ առաջարկը, քանի որ ես միանգամից երկու երկիր կներկայացնեի. անպայման կնշեի իմ հայկական արմատների մասին։ Ի դեպ, ես հիմա աշխատում եմ Նյու Յորքում, Բեռլինում, Համբուրգում, Քյոլնում, Լոնդոնում գործունեություն ծավալող պրոդյուսերների հետ եւ պատրաստում եմ մի նոր տեսահոլովակ։

 

Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search