Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ֆրանսահայ երաժիշտ 12-ամյա Րաֆֆի Արտոն ցնցել է «Ռոքաբիլլի թագուհուն»՝ Վանդա Ջեքսոնին». Exclusive NEWS.am STYLE

11:03, 12 հուլիսի

Ֆրանսահայ հայտնի երաժիշտ 12-ամյա Րաֆֆի Արտոն դանդաղ, բայց հստակ քայլերով գնում է դեպի համաշխարհային ճանաչում ունենալուն։ Այս հրաշամանուկը, ով «Եվրոտեսիլ» մրցույթի ժամանակ սատարում էր Арама MP3-ին, այս պահին իրականացնում է մի քանի ծրագրեր։ Այս մասին  NEWS.am STYLE-ին պատմել է հենց ինքը՝ արտիստը, ով  օրերս Փարիզում մասնակցել է American Tours ռոք-փառատոնին։ Պետք է նշել, որ Րաֆֆին նվագակցել է ռոք-ն-ռոլի երգչուհի, «Ռոքաբիլլի թագուհուն»՝ 76-ամյա Վանդա Ջեքսոնին։ Ռոքաբիլլին երաժշտական ժանր է, որը տարածում է գտել 1950-ականներին։ Այսօր ռոքաբիլլին համարվում է այժմյան ռոքի «նախահայրը»։ «Ռոքաբիլլի» տերմինը առաջացել է «ռոք» եւ «հիլբիլի» բառերից. վերջինս քանթրի երաժշտության անվանումներից մեկն է։

Վանդա Ջեքսոնը, ինչպես հայտնի բլյուզ-սաքսոֆոնահար Բիգ Ջեյ ՄաքՆիլին, պարզապես ցնցված էր Րաֆֆիի նվագով։

Մենք զրուցել ենք Ռաֆֆիի հետ մինչ փառատոնի սկիզբը, իսկ հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նման նվագով Րաֆֆին մի օր դառնալու է նվազագույնը «Ռոք-ն-ռոլի նոր արքա»։

Րաֆֆի, որքանով ես տեղյակ եմ, այժմ դու ներգրավված ես մի քանի նախագծերի մեջ, այդպե՞ս է։

Օ՜, այո, դրանք մի քանիսն են, պարզապես մանրամասները մի փոքր ավելի ուշ կարող եմ հայտնել, քանի որ դրանցից շատերը դեռեւս նախնական փուլում են։ Այս ընթացքում ես համերգներ եմ տալիս։ Ամենալավն այն է, որ ես բանակցություններ եմ վարում Disney Channel-ի հետ մի նոր նախագծի համար, մասնակցում եմ Camping ռեալիթի-շոուի (որը բավականին հայտնի է Ֆրասիայում) նախընտրական փուլին։

Տեսնում եմ, որ ամբողջովին ներգրավված ես աշխատանքի մեջ։ Պատրաստվու՞մ ես ինչ-որ մեծ ու մասշտաբային ելույթի։

Իհարկե, կան մի քանի գաղափարներ, որոնց մասին դեռեւս կլռեմ։ Հնարավորություն կա ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի հետ (միգուցե Մոսկվայում, միգուցե կրկին Հայաստանում), եթե  ադ համերգները տեղի ունենան. հստակ չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ բանակցությունների փուլում է։

Իսկ ալբոմ թողարկելու հարցում ինչ-որ նորություններ կա՞ն։ 

Շատ կարեւոր նորություն կա։ Սեպտեմբերին կթողարկվի իմ նոր ալբոմը, որում ընդգրկված մի քանի ստեղծագործությունների բառերի հեղինակը ես եմ։ Պատրաստվում եմ նաեւ տեսահոլովակ նկարահանել։

 

Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել