Սուրճը հիանալի բնական ներկող միջոց է։ Եթե Դուք ունեք բաց երանգավորման մազեր, ապա սուրճից պատրաստված դիմակները Ձեզ համար չեն։ Շիկահերներին նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել նման դիմակներ, քանի որ նրանց համար գոյություն ունի հինա եւ խնամքի շատ այլ միջոցներ։ Իսկ ահա թխահերների համար սուրճից պատրաստված դիմակները հենց այն է, ինչ իրենց պետք է, քանի որ սուրճը ոչ միայն խնամում է մազերն ու գլխամաշկը, այլեւ թարմացնում է մազերի գույնը։

Մեզանից շատերը պարզապես պաշտում են այս հիանալի համ եւ բույր ունեցող ըմպելիքը, սակայն այն կարելի է օգտագործել ոչ միայն իր բուն նպատակով՝ որպես ըմպելիք, այլեւ որպես մազերի համար նախատեսված կոսմետիկ միջոցների, դիմակների բաղադրության մի մաս։
Նման դիմակներ պատրաստելու համար պետք է օգտագործել առանց որեւէ հավելումներ ունեցող մանր աղացած սուրճ։ Եվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սուրճն ունի գունավորող հատկություններ, այդ պատճառով այս դիմակները պետք է օգտագործեն միայն թխահերները։
Սուրճից պատրաստված դիմակ՝ մազերն ամրացնելու համար
Այս դիմակը պատրաստելու համար ընդամենը անհրաժեշտ է երկու կամ երեք թեյի գդալ բնական աղացած սուրճ, կես լիտր եռացրած ջուր եւ մի փոքր ժամանակ՝ ստացված զանգվածը զովանալու համար։ Դիմակը պետք է քսել չոր մազերին՝ մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։ Դիմակը պետք է թողնել մոտ կես ժամ. այս ընթացքում ցանկալի, որ գլուխը ծածկված լինի։ 30 րոպե անց մազերը պետք է շամպունով լվանալ։

Սուրճից պատրաստված բուժիչ դիմակ
Նման դիմակը ոչ միայն ունի բուժիչ հատկություններ, այլեւ կարող է մազերին թարմություն եւ փայլ հաղորդել։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ սուրճը լցնել մեկ ճաշի գդալ եռացող ջրի մեջ, ավելացնել երկու ձվի դեղնուց եւ զգուշորեն խառնել։ Դիմակը պետք է քսել մի փոքր խոնավ մազերին, իսկ 10 րոպե անց լվանալ այն տաք ջրով։
Աղբյուրը՝ maska-maska.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ