Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ֆրանսահայ երաժիշտ 12-ամյա Րաֆֆի Արտո՝ ապագա Էլվիս Փրեսլի. Exclusive NEWS.am STYLE

13:01, 28 հուլիսի

Ֆրանսահայ երաժիշտ 12-ամյա Րաֆֆի Արտոն, հավատացեք, մի օր իր խոսքն ասելու է ամբողջ աշխարհին։ Հիշեցնենք, որ Արտոն, ով «Եվրոտեսիլ» մրցույթի ժամանակ սատարում էր Арама MP3-ին, այս պահին իրականացնում է մի քանի ծրագրեր։ Վերջերս արտիստը Փարիզում մասնակցել է American Tours ռոք-փառատոնին, որի ժամանակ նա իր տաղանդով զարմացրել է «Ռոքաբիլլի թագուհուն»՝ 76-ամյա Վանդա Ջեքսոնին։

Րաֆֆին այնպես է ցնցել դասական ռոքի լեգենդին, որ վերջինս մեր տղային հրավիրել է Մեմֆիս՝ Էլվիս Փրեսլիի «թագադրման» վայրը։

Րաֆֆիի հետ կապ է հաստատել  Էլվիս Փրեսլիի մենեջերի՝ գնդապետ Փարկերի կինը, եւ այս հրաշամանուկին հրավիրել Մեմֆիս, որտեղ օգոստոսի 16-ին ռոք-ն-ռոլի երկրպագուները նշում են Էլվիս Փրեսլիի մահվան օրը։ Ահա այսպես Ռաֆֆին կարող է «դիպչել» այս առասպելին։


Ի դեպ, Ռաֆֆիի տաղանդով հիացած է նաեւ Քեթի Ուեսթմորլենդը՝ Էլվիսի վոկալիստը, ով իր երախտագիտությունն է հայտնել Ռաֆֆիին այն բանի համար, որ նա այդպես նվիրված է երաժշտությանը՝ մասնավորապես ռոք-ն-ռոլին։

«Ես այնքան ուրախ եմ, որ ծանոթացել եմ քեզ հետ, Րաֆֆի։ Երբ դու նվագում ես, հիշողություններս պարուրում են ինձ։ Գիտես, շատ ավելի լավ կլիներ այցելեինք ԱՄՆ-ի Կոնգրես, որպեսզի դու քո երաժշտությամբ ստիպեիր այդ «կոստյումով հիմարներին» պարել եւ մոռանալ միմյանց հանդեպ ունեցած ատելությունը եւ բարի ու օգտակար գործ անեին իրենց երկրի համար։Իսկ ինչ վերաբերում է քո կատարման տեխնիկային, ապա դա մի հրաշք է, որ դու ինքնուս ես, ով ուղարկված է Երկիր մոլորակը ոգեշնչելու համար։

Հուսամ, որ ես մինչ այդ ողջ կլինեմ եւ կասեմ. «Աշխարհ, տեսնում ես, որ ասում էի։ Նա հենց այդ նույն տղան է։ Ես գիտեի, որ նա սուպերաստղ է»։

Դու շատ խիստ աշխատանքային ռեժիմ ունես՝ նախատեսված ամբողջ տարվա համար, եւ շոու-բիզնեսից հեռու մարդիկ չեն հասկանա, թե ինչ է նշանակում առանց հանգստի նվագել։

Ես շատ եմ ուզում քեզ տեսնել ԱՄՆ-ում, եւ դու հաջողության կհասնես»,-գրել է Քեթին։

Նշենք, որ Րաֆֆին իր բոլոր հաջողություններին հասել է սեփական ուժերով եւ տաղանդով՝ առանց մենեջերների եւ պրոդյուսերների օգնության։

 

Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search