«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աղանդները Հայաստանում. «Ոգու փրկությունը 30 արծաթի դիմաց»

22:21, 11 օգոստոսի

«Կրոնն ափիոն է յուրաքանչյուր ազգի համար»։ Այս մեջբերումը Կառլ Մաքսի խոսքերից է, ով բավականին հայտնի էր ԽՍՀՄ-ում։ Չնայած ես Մարքսի գաղափարների կողմնակիցը չեմ, բայց այս մտքի հետ ես լիովին համաձայն եմ։ Ինձ համար կրոնը եւ հավատքը լիովին տարբեր հասկացություններ են, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն։ Սակայն այս հոդվածում խոսվելու է կրոնի կողմնակի երեւույթների՝ աղանդների մասին։ Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է արգելել կրոնական աղանդների օրինական մակարդակով գործունեությունը։ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, այսինքն՝ մեր դեմոկրատական երկրի ցանկացած քաղաքացի կարող է հավատալ ցանկացած մի բանի՝ ոսկե հորթից մինչեւ կանաչ կաղնի. ում, ինչ հոգեհարազատ է։ Բայց ես խորապես համոզված եմ, որ բոլոր աղանդները՝ առանց բացառության, ոչ մի կապ չունեն կրոնի ազատ իրավունքի հետ եւ պետք է արգելված լինեն, իսկ նրանց «մարգարեները» «հովիվները »եւ« մեսիաները» պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ցանկացած աղանդում, առանց այն հանգամանքի, թե ինչ է այն քարոզում, առկա է խաբեության մի մեխանիզմ՝ «Ոգու փրկությունը 30 արծաթի դիմաց»։ Ահա սա է սատանաներից «ոգիներ փրկող» բոլոր հովիվների գերնպատակը։

Ես ռոք-երաժիշտ մի ընկեր ունեի, ով բավականին կրթված եւ մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր եւ Հայաստանում հայտնի աղանդներից մեկի հետեւորդ։ Երբ խոսակցությունը կրոնի մասին էր, այս տղան իմ աչքի առաջ միանգամից զոմբիացված հիմար էր դառնում եւ սկսում ասել այն, ինչ իր ուղեղում «լցրել է» այսպես կոչված հովիվը։ Զուտ հետաքրքրությունից դրդված՝ ես որոշեցի մասնակցել եւ ակնատաեսը լինել այս նույն աղանդի «արարողությանը»։ Մենք հստակ ժամ պայմանավորվեցինք, բայց նա այդպես էլ չեկավ, բայց ես ինքս հասա նշանակված կետը, քանի որ մոտավոր հասցեն գիտեի։ Կես ժամ անց հանկարծ շնչակտուր հայտնվեց իմ ընկերը եւ ասաց. «Սա սատանայի խարդավանքներն են։ Նա չի ցանկացել, որ դու այստեղ հայտնվես»։ Ես անակնկալի եկած  նստեցի։ Պարզվեց, որ այս աշխարհում ամեն ինչ, անգամ համաշխարհային գրականության դասականները, սատանայից են։ Այնուհետեւ մեկնարկեց իսկական ներկայացումը։ Առաջին գործողության ժամանակ համերգ սկսվեց, որին մասնակցում էր ինձ ծանոթ այդ անձնավորությունը։ Կենդանի, ոգեշնչող, հոգեհարազատ մի երաժշտություն, որը հանգստացնող ազդեցություն էր թողում ներկաների վրա։ Այս ամենից հետո բեմ բարձրացավ այս «հանդիպման» հովվի կերպարանքով գլխավոր հերոսը եւ սկսեց խոսել այն մասին, որ Աստված սիրում է այս աղանդի բոլոր հետեւորդներին եւ թե ինչ սարսափելի ճակատագիր է սպասվում մյուսներին։ Նրա խոսքերը ընդմիջվում էին երաժշտությամբ, ինչը բավականին տեղին էին։ Հանկարծ ներկաները սկսեցին աղմկել, կարծես թե հայտնվել էին կրոնական էքստազի մեջ։

«Աստված սիրում է Ձեզ»,- ասաց հովիվը, ինչին ի պատասխան ներկաները մեծ երանությամբ սկսեցին ձայներ արձակել. ոմանք ծիծաղում էին, մյուսները լացում, մեկն աչքերն էր փակել, մյուսը՝ ցնցվում էր.(կարծես թե տիկնինկներ լինեին)։ Եվ այստեղ հայտնվում է «հրաշքը», որն այս ներկայացման գագաթնակետն է։ Բեմ են բարձրանում «անհույս հիվանդ» մարդիկ, ովքեր բուժվել են այս աղանդի միջոցով։ Վերջիններս արցունքներն աչքերին պատմում էին, թե ինչպես է Աստված բուժել իրենց ոտքը, աչքը կամ լյարդը։ Այնուհետեւ հայտնվեց մի աղջնակ, ով «ապաշխարում էր» եւ ասում, որ մինչեւ այստեղ գալը նա պատված էր մեղքի զգացումով. «Ես ատում էի իմ քույրիկին, բայց հասկացա, որ դա մեղք է։ Այժմ ես սիրում եմ նրան։Աստված ինձ օգնեց։ Ես սիրում եմ Ձեզ, սիրում եմ Աստծուն, հալելուա» (այստեղ բոլորը սկսեցին միմյանց քույր եւ եղբայր անվանել)։ Եվ այս պահին, երբ դահլիճում ներկա մարդկանց զգացմունքները գագաթնակետին են հասել,  «Աստծո անունից եւ Աստծո սիրուց» հայտնվեց մի արկղ, որտեղ հետեւորդները սկսեցին դրամական շռայլ նվիրատվություններ կատարել։ Այն ամենից հետո, երբ բոլորն իրար «սիրեցին», «արարողությունը» եզրափակվեց փոքրիկ թխվածքների հյուրասիրությամբ, որն ուղեկցվում էր գրքի վաճառքով. իհարկե հասկանելի էր, թե այդ գիրքն ինչ բովանդակություն եւ ինչ ուղղվածություն ուներ։

Աղանդը խաբեբայությունների ամենասարսափելի տեսակն է, որը նախատեսված է հուսահատ մարդկանց համար, ովքեր օգնության կարիք ունեն։ Ինձ ծանոթ մեկի մայրը դարձել էր աղանդավոր իր որդու մահից հետո։ Նրան սպանել էին բանակում ծառայելու ժամանակ, եւ մայրը չդիմանալով այս վշտին՝ լիովին «տրվել էր» այդ աղանդին։ Շատ մարդիկ, ովքեր այս հոգեորսության զոհն են դառնում, իրենց կյանքում ծանր վիշտ են ապրել կամ հոգեբանական ինչ-որ ուժեղ «հարված» կամ սթրես են ապրել։ Եվ այս վիճակն օգնում է «հովիվներին» նրանց զոմբիացնելու հարցում։ Աղանդների հետեւորդներից շատերը մյուսներից չեն տարբերվում իրենց ինտելեկտով եւ կրթությամբ, բայց նրանք անտեղյակ եւ նախապաշարումներով լի են. նրանցից շատերն Աստվածաշունչ չեն կարդացել (ես շատ անգամներ եմ համոզվել այս հարցում) եւ հեշտությամբ խայծը կուլ տվել։ Չնայած կան նաեւ մարդիկ, ովքեր հաճախում են այս աղանդների «ժողովներին»՝ նյութական շահ հետապնդելով։ Աղանդներից մեկում հետեւորդներին գումար աշխատելու տարբերակներ էին առաջարկում եւ անգամ վարձատրում դրա համար։Երբ ես մի անգամ մի ծերունու հետ էի խոսում, ով այնտեղ վարորդ էր աշխատում, խոստովանեց, որ իրեն միեւնույնն է, որ դա աղանդ է, թե ոչ։ Նրան չէին հետաքրքրում այդ քարոզները. «Աշխատում ենք, էլի»։ Բայց այս պապիկը, հավանաբար, բացառություն է։

Ցավոք, Հայ առաքելական եկեղեցին վերջին տարիներն կորցրել է իր հեղինակությունն ու բարձր դիրքը եւ ի վիճակի չէ ետ բերել իր մոլորված ոչխարներին։ Ահա այս պատճառով աղանդերը պետք է արգելել ու թքած, թե ինչ կգրի Պետդեպարտամենտը իր զեկույցի մեջ։

 

Ալեքս Ալիխանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել