Օգոստոս ամսին հայ պորտապարուհի Սաֆինազին (Safinaz) կանչել էին հարցաքննության եգիպտական դատարան՝ պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար։ Հայտնի պարուհուն մեղադրում էին Եգիպտոսն անարգելու մեջ, քանի որ նա պորտապար է պարել այս երկրի պետական դրոշի գույներով կարված զգեստով։ Վրդովված քաղաքացիները հայց էին ներկայացրել, որտեղ նշված էր, որ Սաֆինազը ելույթ է ունեցել այդ հագուստով անցյալ շաբաթ Կարմիր ծովի ափին գտնվող Այն-Էլ-Սոխնա նավահանգիստում տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ։
NEWS.am STYLE-ը կապ է հաստատել ու զրուցել Սաֆինազի հետ՝ այս միջադեպի մասին որոշ մանրամասներ պարզելու համար։ Սաֆինազը պատմել է Եգիպտոսում բնակվելու եւ այս միջադեպի մասին։
Սաֆինազ, ինչպե՞ս է Ձեր իրական անունը եւ ծագումով որտեղի՞ց եք։
Ես Ծովինար Գրիգորյանն եմ, ծնվել եմ Արմավիրի մարզում։ Երկրաշարժից հետո մեր ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Ես ութ տարի ապրել եմ Ռուսաստանում, եղել եմ «Հայորդիք» անսամբլի անդամ, իսկ հետո ավարտել թատրոնի ինստիտուտի դերասանի վարպետության բաժինը։
Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել արաբական պարերով եւ ե՞րբ տեղափոխվեցիք Եգիպտոս։
Մինչ Եգիպտոս գնալը, ես նկարահանվել եմ աֆղանական երկու ֆիլմում, պարել հնդկական պարեր, իսկ 2002թ-ին տեղափոխվեցի Եգիպտոս՝ որպես զբոսաշրջիկ եւ միանգամից տարվեցի արաբական պարերով։ Ես գնեցի մի քանի հայտնի պարուհիների տեսասկավառակներ ու սկսեցի պարապել։ Իմ ելույթներով շատ հետաքրքրվեցին Եմենում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։
Բայց այս ասպարեզում հաջողություններ ունենալու համար, պետք է գնաս Եգիպտոս։ Երեք ու կես տարի առաջ ես սկսեցի պարել Կահիրեում, նկարահանվեցի «Ashash» եւ «Արքայադուստր» ֆիլմերում, որոնք ինձ մեծ ճանաչում բերեցին։ Ես անգամ սկսեցի ելույթ ունենալ էլիտար միջոցառումների ժամանակ։
Իսկ ինչու՞ էին Ձեզ դատարան հրավիրում։
Ոչ մի հարվեր դատարանի կողմից ես չեմ ստացել։ Գիտեք, երբ ես այստեղ մեծ հաջողություններ ունեցա, շատ պարուհիներ սկսեցին նախանձել ինձ, ինչը իհարկե, վերածվեց ատելության։ Իմ ճանապարհը շատ դժվար ու փշոտ է եղել։ Երեք տարի առաջ մեր բնակարանը թալանեցին. ես տանը մենակ էի, երբ հանկարծ երեք մարդ ներխուժեցին մեր տուն եւ գումար ու ոսկեղեն պահանջեցին։ Վերցնելով ամեն ինչ՝ նրանք հեռացան։ Մենք դիմեցինք ոստիկանություն, բայց այդ ժամանակ Եգիպտոսում քաոսային իրավիճակ էր, եւ ոչ մեկ ոչինչ չկարողացավ անել։
Ես շատ երկրպագուներ ունեմ, իսկ նախանձողներն այդպիսի հոդվածներ են գրում իմ մասին՝ ինձ վարկաբեկելու համար։ Ես տեղի հեռուստաալիքներից մեկով արդեն մեկնաբանել ու հերքել եմ այս լուրերը։
Ես հասկանում եմ ինձ նախանձող պարուհիներին. ինչ-որ մի հայուհի գալիս եւ մրցույթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականները, գրավում բոլորի ուշադրությունը. իմ լուսանկարներով անգամ բարձեր էր արտադրվում, այն, ինչ ես հագնում եմ, այստեղ նորաձեւ է դառնում, անգամ եգիպտական պարբերականները, որ տեսնեք, սկզբում իմ մասին եմ «բամբասում», հետո նախագահների մասին գրում։
Ինչպե՞ս են հայերն ապրում Եգիպտոսում։
Եգիպտոսում բնակչության 30 տոկոսը քրիստոնյաներ են։ Այստեղ կա հայկական դպրոց եւ եկեղեցի (երկուսը՝ Ալեքսանդրիայում, երկուսը՝ Կահիրեում). հայ համայնքը բավականին մեծ է։ Ինձ հաճախ են տարբեր ծրագրերի հրավիրում, որտեղ ես քննարկում եմ հայ համայնքի խնդիրներն ու եղեռնի հարցը։ Ես երբեք չեմ մոռանում, որ հայ եմ եւ մշտապես նշում եմ այս փաստը։ Հուսամ, որ մի օր այնքան գումար կկարողանամ աշխատել, որ կօգնեմ հայ որբ երեխաներին։
Ապագայում ի՞նչ պլաններ ունեք։
Ես այժմ նկարահանվում եմ մի նոր ֆիլմում։ Հումորային ֆիլմ է, որտեղ ես գլխավոր հերոսուհին եմ, ով մշտապես պարում ու համերգներ է ունենում. իմ ողջ կյանքի մասին է։
Պատրաստեց՝ Պարույր Սինյավսկին
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ