VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

«Մեր սրտի տնակը». հայկական ժամանցային նոր ֆիլմ` ռուս եւ հայ դերասանների մասնակցությամբ

19:36, 4 սեպտեմբերի

Սեպտեմբերի 5-ից էկրաններ կբարձրանա Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմը, որը կոչվում է «Մեր սրտի տնակը»։ Ֆիլմում նկարահանվել են Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Խորեն Լեւոնյանը, Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկինան եւ այլք։

Այսօր` սեպտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթաստրոնում ֆիլմի ստեղծագործական անձնակազմը պրեմիերայի նախաշեմին մամլո ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Միխայիլ Պողոսովը, դերասաններ Խորեն Լեւոնյանը, Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկինան, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Հայկոն եւ այլք:

Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Երեւանում, Դիլիջանում եւ Մոսկվայում:

Հրաչ Քեշիշյանի խոսքով` փորձել են ընտանեկան ֆիլմ ստեղծել, ուր արծարծվում  է նաեւ հայրենադարձության թեման: Ֆիլմը նկարահանվել է մոտ մեկ ամիս: Հատուկ «Մեր սրտի տնակի» համար Երեւան են ժամանել Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ ռուս դերասանները:

Եկատերինա Ստրիժենովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին դերն է, որտեղ տատիկի է մարմնավորում: Դերասանուհին խոստովանեց. երբ իրեն հրավիրել են ֆիլմում խաղալու, միանգամից համաձայնել է, երբ լսել է Ջիգարխանյանի անունը:

Ֆրանսիական արմատներ ունեցող հայ տատիկի կերպարը նրան շատ դուր է եկել: Դերասանուհին ոգեւորված է հատկապես ֆիլմում հնչող իր արտահայտությունից` «կրուասանչիկներ»:

Ստրիժենովան նշեց մի կարեւոր հանգամանք` նկարահանումներն անցել են շատ կազմակերպված, ֆիլմում խաղացող երեխաներն էլ չեն տրտնջացել, օր ու գիշեր նկարահանվել են:

Ֆիլմի գլխավոր դերակատար Մարիա Սյոմկինայի մոտ տպավորվել է ոչ միայն լոլիկով հայկական ձվածեղը, այլեւ հայերեն բառերը: Դերասանուհին սովորել է հայերեն սեր խոստովանել, շնորհակալություն հայտնել եւ այլն:

«Երբ ես վերադարձա Մոսկվա, իմ մեջ դեռ թարմ էր հայկական մշակույթը, ես ամենուր հայերի էի հանդիպում, նրանց հետ հայերեն էի խոսում», -ասաց նա:

Գլխավոր դերակատար Խորեն Լեւոնյանը նշեց, որ ֆիլմն իր համար կարեւոր է նրանով, որ առաջին անգամ հայը խայտառակ կերպով ներկայացված չէ:

«Երեւի թե վերջին 30-40 տարիների մեջ ինձ հանդիպած այն եզակի ֆիլմերից է, որտեղ հայ մարդն իր ազգի ներկայացուցիչների հետ շփվելիս չի ամաչում եւ խայտառակ կերպով չի ներկայացվում:  Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ, ով բնակվում է Ռուսաստանում, կարող է հանգիստ ծեծել իր հարեւանի դուռն ու ասել` կնայես այս ֆիլմը»,-նշեց նա:

Ֆիլմում հնչում է Հայկոյի գրած ստեղածագործությունը, որը նա ստեղծել է` հիմնվելով սյուժեի ու որոշ պատրաստի կադրերի վրա: «Ինչպես Խորենը նշեց, ինձ համար նույնպես կարեւոր էր, թե ինչպես կներկայանամ դրսի հանդիսատեսին: Եվ երգը գրելուց ես մտածել եմ այնպես գրեմ, որ դրսում տեսնեն, որ այստեղ էլ լավ երաժիշտներ կան»,-ընդգծեց Հայկոն:

Սեպտեմբերի վերջ «Մեր սրտի տնակը» կցուցադրվի Ռուսաստանում, այնուհետ ֆիլմը կուղեւորվի Վրաստան եւ ԱՄՆ:

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search