Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի յուրաքանչյուր օրը լի է Քիմի մասին նորություններով։
Երեկ հայտնի աստղը՝ ռազմատենչ արքայադստեր կերպարով, գնացել է Balmain ապրանքանիշի բուտիկ։ Ի դեպ, այս զգեստը ստեղծելիս Roberto Cavalli-ին, հավանաբար, ներշնչվել է հունական կամ հռոմեական մարտիկներից։
Ընդհանուր առմամբ, Նորաձեւության շաբաթի ընթացքում Քիմի ներկայանալն ու հայտնվելը մի շատ կարեւոր եւ առանձին թեմա է դարձել։ Միգուցե կրկնում ենք, բայց այլ կերպ հնարավոր չէ. այս տարի Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթն առավել հիշարժան կլինի ոչ թե Balmain, Lanvin, Dior եւ պրետ-ա-պորտեից հեռացող Jean Paul Gaultier-ի հավաքածուների, այլեւ Քիմ Քարդաշյանի ու իր ներկայության շնորհիվ։
Հիշեցնենք, որ այս մի քանի օրերի ընթացքում Քիմը հասցրել է ներկա լինել Նատալիա Ալավերդյանի եւ Balmain ապրանքանիշի ցուցադրություններին եւ անգամ հայտնվել սկանդալային իրավիճակում. ուկրաինացի լրագրողը հարձակվել էր նրա վրա, երբ նա թոփլես եկել էր Lanvin-ի գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությանը։ Իսկ Givenchy-ի շոուին Քիմը ներկայացել էր մի շատ գեղեցիկ, բաց զգեստով՝ դստեր, մոր եւ ամուսնու ուղեկցությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար