Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Մազերի խնամք. մոլորություն եւ իրականություն

21:07, 6 հոկտեմբերի

Երազելով երկար ու փարթամ մազեր ունենալու մասին՝ մենք մշտապես խորհուրդներ են հարցնում մեր ընկերուհիներից, հարազատներից եւ իհարկե, վարսահարդարներից։ Այս հոդվածում ներկայացնելու ենք մազերի մասին մի քանի առասպելներ, որոնք իբրեւ թե օգնում են առողջ մազեր ունենալու հարցում։

Գաղտնիք չէ, որ շատ իրավիճակներում մենք ենթարկվում ենք ընդունված կարծրատիպերի ազդեցությանը. այդպիսի մի ոլորտներից մեկն էլ մազերի խնամքն է։ Women's Health պորտալը ներկայացնում է մի քանի խորհուրդ, որոնք ձեզ չեն հայտնի ոչ ձեր ընկերուհիները, ոչ էլ վարսահարդարները։

Չի կարելի մազերի խնամքի միջոցները գնել խանութներից

Միայն գեղեցկության սրահներից եւ միայն պրոֆեսիոնալ միջոցներ։ Իհարկե, մազերի խնամքի պրոֆեսիոնալ եւ ճիշտ ընտրված միջոցը կարող է շատ ավելի լավ ու դրական ազդեցություն ունենալ ձեր մազերի վրա, քան այն, ինչ գնում են բոլորը։ Բայց շամպուն գնելիս կարեւոր է ոչ թե գինը, այլ նրա բաղադրությունը եւ միշտ չէ, որ թանկ միջոցը լավն է լինում։

Մասնագետները խորհուրդ են տալիս գնել նուրբ եւ մեղմ ազդեցություն ունեցող շամպուններ եւ մշտապես բնական յուղերով սնուցել մազերը։

Մազերը պետք է կտրել վեց ամիսը մեկ անգամ

Չնայած տարածված կարծիք կա, որ մազերը պետք է վեց ամիսը մեկ անգամ կտրել, բայց եթե մազերը առողջ են, ճյուղավորված չեն, ապա մասնագետները պնդում են, որ կարելի է վարսահարդարին դիմել տարեկան երկու անգամ։  

Բայց եթե մազերի ծայրերը ճյուղավորված են, ապա պետք չէ թողնել, որ այս գործընթացը շարունակվի, քանի որ արդյունքում շատ ավելի երկար մազեր պետք է կտրել՝ վնասված մազերից ազատվելու համար։

Մազերը պարբերաբար կտրելով՝ դրանք ավելի ամուր ու դիմացկուն են դառնում

Եթե ձեր մազերն այնքան էլ ուղիղ չեն, ապա մշտապես կտրելը կարող է փարթամ տեսք հաղորդել դրանց։ Բայց շատ կարեւոր է, թե ինչպես է դա կատարվում։ Մասնագետները նշում են, որ  այս պարագայում մազերը պետք է կտրել չոր վիճակում, հակառակ դեպքում սխալվելու եւ ավելի երկար մազեր կտրելու հավանականությունը մեծանում է։

Գանգուր մազերը պետք է ավելի կարճ կտրել

Եթե գանգուր մազեր ունեք, ապա դրանք անպայման պետք է կարճ լինեն, քանի որ այսպես դրանք շատ ավելի է հեշտ է սանրել եւ խնամել։ Սակայն եթե համապատասխան ու ճիշտ միջոցներ օգտագործեք, ապա գանգուր մազերը կտրելու կարիք չի լինի։

Ամեն օր մազերը լվանալը վնասակար է

Եթե մազերը վարսահարդարիչով չեք հարդարում, չեք գանգրացնում եւ չեք փաթաթում, ապա ամեն օր մազերը լվանալն այնքան էլ վնասակար չէ. թույլ շամպունը  եւ մազերի համար նախատեսված հատուկ յուղերը չեն կարող ոչ մի բացասական հետեւանք ունենալ մազեր վրա։

Մազերի ծայրերը կտրելը նպաստում է դրանց արագ աճին

Մազերի ծայրերը հաճախ կտրելը կարող է միայն մեկ ազդեցություն ունենալ՝ առողջ եւ գեղեցիկ արտաքին տեսք հաղորդել։ Իսկ այն, որ մազերը հաճախ կտրելը կարող է նպաստել դրանց արագ աճին, պարզապես առասպել է։

Մազերը հաճախ սանրելը օգտակար է

Իրականում մազերը հաճախ սանրելը շատ վտանգավոր է, քանի որ մեծանում է մազերը վնասելու հավանականությունը։ Հետեւաբար, եթե ձեր մազերն այնքան էլ ամուր ու դիմացկուն չեն, ապա ավելի լավ կլինի հաճախ չսանրել, այլ ձեռքերով գլխամաշկը մերսել. այսպես դուք նաեւ կխթանեք արյան շրջանառությունը։

Չոր շամպունը հիանալի այլընտրանք է

Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ չոր շամպունն ակնթարթային ազդեցություն կարող է ունենալ մազերի վրա, եւ այն ամբողջությամբ չի մաքրում գլխամաշկը։ Եթե ուրիշ այլընտրանքային տարբերակ չկա, ապա կարող եք օգտագործել չոր շամպուն, բայց պետք չէ կանոնավոր կերպով կիրառել այն, քանի որ ոչ մի բան չի կարող փոխարինել մազերը լվանալուն։

 

Աղբյուրը՝ Delfi


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության