79-ամյա Արմեն Ջիգարխանյանը 33-ամյա սիրուհի ունի։ Ինչպես հայտնել է Dni-ն՝ լեգենդար դերասանի նոր մուսան՝ 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է, ով աշխատում է նույն թատրոնում՝ որպես երաժշտական մասի ղեկավար։
Լուրեր են պտտվում, որ հայտնի դերասանի երիտասարդ սիրուհին մեծ իշխաանություն ունի թատրոնում եւ ահաբեկում է բոլոր դերասաններին։
«Ես նրան ճանաչում եմ 13 տարեկանից։ Շատ երջանիկ եմ, որ տեսել եմ Գոնչարովի ներկայացումը, որտեղ իր մասնակցությունն ուներ նաեւ Ջիգարխանյանը։ Մինչ Մայակովսկու թատրոնի՝ Կիեւ տեղափոխվելը, ես կարդում էի նրա բոլոր հարցազրույցները, դիտում նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, քանի որ նա ինձ շատ էր հետաքրքրում...։ Իսկ մի քանի տարի անց Արմեն Բորիսովիչը որոշեց նորովի ներկայացնել «Ալի Բաբան եւ քառասուն ավազակները» երաժշտական ներկայացումը եւ հրավիրեց ինձ՝ որպես երաժշտական մասի ղեկավար։ 2008թ-ից աշխատում եմ նրա թատրոնում։ Ինձ երբեք չեմ ցուցադրում կամ գովազդում, հատկապես այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին նման լուրեր շրջանառվել։ Այդպիսի նյութեր գրում են նրանք, ովքեր ինձ չեն ճանաչում»,-ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նաեւ ավելացրել է. «Ես երբեք չեմ միջամտում թատրոնի գործերին, ավելին, անգամ աշխատում եմ ներկա չլինել նոր ներկայացումների փորձերին ու պրեմիերային։ Բայց միեւնույնն է, իմ անվան շուրջ մշտապես բամբասանքներ են տարածվում»։ Բայց երբ Վիտալինային հարցրել են իր եւ Ջիգարխանյանի հարաբերությունների մասին, նա պատասխանել է. «Երկու մարդկանց հարաբերությունները վերաբերում են ՄԻԱՅՆ իրենց»։
Ի դեպ, 33-ամյա Վիտալիանան հոգ է տանում լեգենդար դերասանի մասին. «Այդ մարդը բավականին մեծ է, եւ նա չի կարող միայնակ ապրել, եւ ամեն ինչ միայնակ անել։ Երբ ես թատրոն եկա, Ջիգարխանյանը հիվանդ ու շատ ծանր վիճակում էր. նա անգամ չէր կարողանում արյան շաքարի մակարդակն իջեցնել ( ի դեպ, վարպետը տառապում է շաքարային դիաբետով)։ Երբ նա միկրոինսուլտ ստացավ, ստիպված լքեց բեմը։ Փառք Աստծու, այժմ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը առողջական հիանալի վիճակում է, եւ դա ամենակարեւորն է։ Չէ՞ որ իրեն բոլորը սիրում են. նրան չսիրելն անհնար է։Մենք հիանալի բժիշկներ ունենք, ովքեր կարող են հրաշքներ գործել»։ Իսկ երբ Վիտալիանային հարցրել են, թե Ջիգարխանյանը տնային սպասուհի ու՞նի, թե ոչ, վերջինս պատասխանել է, որ նա միշտ դերասանի կողքին է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում