«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

79-ամյա Արմեն Ջիգարխանյանը 33-ամյա սիրուհի ունի

13:31, 3 հոկտեմբերի

79-ամյա Արմեն Ջիգարխանյանը 33-ամյա սիրուհի ունի։ Ինչպես հայտնել է Dni-ն՝ լեգենդար դերասանի նոր մուսան՝ 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է, ով աշխատում է նույն թատրոնում՝ որպես երաժշտական մասի ղեկավար։

Լուրեր են պտտվում, որ հայտնի դերասանի երիտասարդ սիրուհին մեծ իշխաանություն ունի թատրոնում եւ ահաբեկում է բոլոր դերասաններին։

«Ես նրան ճանաչում եմ 13 տարեկանից։  Շատ երջանիկ եմ, որ տեսել եմ Գոնչարովի ներկայացումը, որտեղ իր մասնակցությունն ուներ նաեւ Ջիգարխանյանը։ Մինչ  Մայակովսկու թատրոնի՝ Կիեւ տեղափոխվելը, ես կարդում էի նրա բոլոր հարցազրույցները, դիտում նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, քանի որ նա ինձ շատ էր հետաքրքրում...։ Իսկ մի քանի տարի անց Արմեն Բորիսովիչը որոշեց նորովի ներկայացնել «Ալի Բաբան եւ քառասուն ավազակները» երաժշտական ներկայացումը եւ հրավիրեց ինձ՝ որպես երաժշտական մասի ղեկավար։ 2008թ-ից աշխատում եմ նրա թատրոնում։ Ինձ երբեք չեմ ցուցադրում կամ գովազդում, հատկապես այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին նման լուրեր շրջանառվել։ Այդպիսի նյութեր գրում են նրանք, ովքեր ինձ չեն ճանաչում»,-ասել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նաեւ ավելացրել է. «Ես երբեք չեմ միջամտում թատրոնի գործերին, ավելին, անգամ աշխատում եմ ներկա չլինել նոր ներկայացումների փորձերին ու պրեմիերային։ Բայց միեւնույնն է, իմ անվան շուրջ մշտապես բամբասանքներ են տարածվում»։ Բայց երբ Վիտալինային հարցրել են իր եւ Ջիգարխանյանի հարաբերությունների մասին, նա պատասխանել է. «Երկու մարդկանց հարաբերությունները վերաբերում են ՄԻԱՅՆ իրենց»։

Ի դեպ, 33-ամյա Վիտալիանան հոգ է տանում լեգենդար դերասանի մասին. «Այդ մարդը բավականին մեծ է, եւ նա չի կարող միայնակ ապրել, եւ ամեն ինչ միայնակ անել։ Երբ ես թատրոն եկա, Ջիգարխանյանը հիվանդ ու շատ ծանր վիճակում էր. նա անգամ չէր կարողանում արյան շաքարի մակարդակն իջեցնել ( ի դեպ, վարպետը տառապում է շաքարային դիաբետով)։ Երբ նա միկրոինսուլտ ստացավ, ստիպված լքեց բեմը։ Փառք Աստծու, այժմ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը առողջական հիանալի վիճակում է, եւ դա ամենակարեւորն է։ Չէ՞ որ իրեն բոլորը սիրում են. նրան չսիրելն անհնար է։Մենք հիանալի բժիշկներ ունենք, ովքեր կարող են հրաշքներ գործել»։ Իսկ երբ Վիտալիանային հարցրել են, թե Ջիգարխանյանը տնային սպասուհի ու՞նի, թե ոչ, վերջինս պատասխանել է, որ նա միշտ դերասանի կողքին է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search