Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կայացավ «Սուպեր մամա» նոր կատագերգության պրեմիերան:
Գլխավոր դերակատար, ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանի խոսքով՝ «Սուպեր մամա»-ն տարբերվում է իր մյուս ֆիլմերից:
«Ֆիլմն իր մեջ պարունակում է դրամայի տարրեր, կա նաեւ սիրո պատմություն: Այստեղ խաղում եմ երկու կերպար՝ տղամարդու եւ կնոջ, որոնք միմյանցից լիովին տարբեր են: Ճիշտ է՝ այն կատագերգություն է, բայց ունի իր մեջ շատ դաստիարակչական էլեմետներ»,- ասաց Հայկ Մարությանը:
Ֆիլմը մի տղամարդու մասին է, ով տարբեր ճանապարհներով գումարներ է աշխատում եւ գալիս է մի պահ, որ այդ ճանապարհները սպառվում են եւ նա մնում է ձեռնունայն: Մի օր նա պատահական թերթում ընթերցում է մի հոդված, որտեղ գրված է լինում, որ ինչ-որ բարեգործական կազմակերպություն միայնակ մայրերին տուն է տալիս եւ գումար, որպեսզի երեխաներին խնամեն: Գլխավոր հերոսը որոշում է կերպարանափոխվել, այսինքն՝ կնոջ կերպարով հանդես գալ, որպեսզի կարողանա օգտվել այդ ծառայություններից: Եվ սկսվում է իրադարձությունների շատ հետաքրքիր եւ անսպասելի զարգացում: Իսկ ֆիլմի վերջում happy end է: Հերոսը սիրահարվում է բարեգարծական կազմակերպությունում աշխատող մի աղջկա: Ֆիլմի ընթացքում նրանց միջեւ լինում է ե՛ւ սեր, ե՛ւ բաժանում, բայց վերջում նրանք միանում են:
ֆիլմի գլխավոր հերոսներն են՝ Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյան, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Արման Մարտիրոսյանը: Ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, ովքեր եղել են նաեւ «Ալաբալանիցա»-ի ռեժիսորները: Ֆիլմի սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը՝ Հայկ Մարությանը:
Նշենք, որ Գարիկ Պապոյանն առաջին անգամ է խաղում ֆիլմում եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց իր տպավորությունների մասին. «Առաջին անգամ էի գեղարվեստական ֆիլմում նկարահանվում: Ինձ համար շատ հետաքրքիր, նոր աշխարհ եմ բացահայատել: Սա, կարող եմ ասել, առաջ գնալու, նորը սովորելու մի փորձ էր: Երբ «Վիտամին»-ում խաղում եմ ինչ-որ դեր, վերջում մարդիկ ծափահարում են, եւ դու հասկանում ես, որ այն ստացվել է: Իսկ ֆիլմում չկար այդ հանդիսատեսը: Եվ ամեն անգամ սպասում էի այդ արձագանքին»:
Ֆիլմի պրեմիերային ներկա էին մի շարք հայ հայտնիներ, որոնց կարող եք տեսնել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է