«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնեւան խոստովանել է, որ վերջին ամիսների ընթացքում իր ողջ ազատ ժամանակն անցակցնել է հիվանդանոցում: Երգչուհու հայրը վերջերս է դուրս եկել կոմայից. նա հիվանդանոց էր տեղափոխվել ինֆարկտի պատճառով:
Instagram-ի իր էջում Վերան որոշել է կիսվել իր անձնական խնդիրներով եւ ցավերով:
«Օգոստոսի 25-ին հայրս հիվանդանոց էր տեղափոխվել, քանի որ նրա սիրտը կանգ էր առել սրտամկանի ինֆարկտի պատճառով: Փառք աստծո, բժիշկները կարողացան փրկել հորս: Վերականգնողական աշխատանքները հաջող էին անցել, բայց նա կոմայից դուրս չէր գալիս: Հորս հատուկ սարքավորումների միջոցով արհեստական շնչառություն էին տալիս: Բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր եւ ապրելու շատ քիչ հավանականություն կար»,-ասել է Բրեժնեւան:
«Մեզ զգուշացրել էին, որ նման վիրահատություններից հետո ոչ մի երաշխիք չեն կարող տալ: Սկզբում հայրս ոչ մեկին չէր լսում, չէր խոսում, աչքերը չէր բացում եւ նրա փոխարեն սարքերն էին շնչում: Նա ասես քնած լիներ, բայց անգիտակից էր: Ես պարզապես նստում էի նրա կողքին եւ չգիտեի, թե ինչ է պետք անել: Ես նստում եւ զրուցում էի նրա հետ, պատմում մեր ընտանիքի, եղանակի մասին, անգամ բարկանում, որ նա լռում է: Ես միշտ բարձր տարամդրությամբ էի գնում հորս մոտ, որպեսզի նրան դրական զգացմունքներ ու երջանկություն փոխանցեի»,- հայտնել է Բրեժնեւան:
Ի դեպ, հարազատների այցելությունները դրականորեն են ազդել երգչուհու հոր վրա. «Սա հրաշք էր, որն անգամ կարելի է սեր եւ մեծ հավատ անվանել, որոնց օգնությամբ հայրս դուրս է եկել կոմայից: Նա աստիճանաբար սկսել է պատասխանել մեզ, լսում ու խոսում է մեզ հետ: Ես, մայրս եւ քույրս մշտապես նրա կողքին ենք: Փառք աստծո, նրան արդեն տեղափոխել են սովորական հիվանդասենյակ, եւ արդեն դրական տեղաշարք է նկատվում»,-ուրախությամբ հայտարարել է Վերան:
«Հայրս աստիճանաբար վերակագնվում է: Սկզբում նա սովորեց շնչել, ինչից հետո անջատեցին այդ հատուկ սարքերը, իսկ այժմ խոսել է սովորում: Արդեն շարժում է իր ձեռքերն ու ոտքերը, ժպտում է, համբուրում մեզ, իսկ մենք գովում ենք նրան եւ խթանում, որ նա շատ ավելի արագ բուժվի: Ես ուրախ եմ, որ մեր ընտանիքում հույս սեր ու հավատ կա, եւ մեկս մյուսին սատարում ենք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը