Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

«Иванушки International» խմբից Կիրիլ Տուրիչենկոն կիսվել է Հայաստանում անցկացրած իր «զարմանահրաշ» արկածներով (VIDEO)

17:40, 4 հունիսի

Ռուսական ամենահայտնի խմբերից մեկի՝ «Иванушки International»-ի սիրված անդամներից Կիրիլ Տուրիչենկոն երեկ եղել է Հայաստանում ու կիսվել այստեղ անցկացրած իր «զարմանահրաշ» օրով:  Երգիչն իր տպավորությունները պատմել է Instagram-ում տեղադրված տեսանյութով:

«Երեկ զարմանահրաշ օր եմ անցկացրել Երեւանում»,-գրել է արտիստը: Նա պատմել է, որ եղել է նաեւ Էջմիածնում: Երգիչը այցելել է Էջմիածնի մայր տաճար, զբոսնել տարածքով ու ծանոթացել պատմությանը: Իսկ Երեւանում նա կանգ է առել թթենու մոտ ու հաճույքով համտեսել հայկական թութը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Кирилл Туриченко (@kirillturichenko)

«Ավելի ուշ ցույց կտամ, թե ինչի հաշվին է ուղեբեռս գերազանցել քաշը»,-կատակել է Կիրիլը:

Հավելենք, որ «Иванушки International» խմբի վերջին համերգը Երեւանում տեղի է ունեցել 2020 թ-ին՝ Dvin Music Hall-ում: Այն նվիրված էր Կանանց միջազգային օրվան: Ավելի ուշ Կիրիլը բացառիկ հարցազրույց էր տվել NEWS.am STYLE-ին՝ նշելով, որ վաղուց էին ցանկանում ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: «Իրականում, մենք շատ էինք ցանկանում համերգ ունենալ Հայաստանում, հատկապես՝ Երեւանում: Ես էլ չգիտեմ՝ ինչու մեզ այդքան երկար չէին հրավիրում: Ես՝ ինքս, առաջին անգամ էի Հայաստանում, բայց ինձ ձեր երկիրը միշտ էլ հետաքրքրել է եւ միշտ ցանկացել եմ տեսնել այն: Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք ապրում են Ամերիկայում, Ռուսաստանում եւ Օդեսայում»:

Համերգի ընթացքում երգիչը կատարել էր նաեւ Թաթա Սիմոնյանի ու Անատոլի Դնեպրովի  «Армения моя» երգը, այն էլ՝ հայերենով: «Հենց իմ Օդեսայի ընկերների շնորհիվ եմ ես լսել այդ երգը: Նրանք մի անգամ խնդրեցին, որ այն ռուսերենով կատարեմ, եւ ես երգեցի, ու քանի որ մենք հաճախ էինք հանդիպում, նրանք առաջարկեցին սովորեցնել ինձ նաեւ հայերեն տեքստը: Արդյունքում, ես շատ սիրեցի այս երգը: Այն բարի է, ազնիվ, իսկական, նվիրված՝ սիրելի երկրին, այն ծնողների մասին է, ընկերների… Ամեն անգամ, երբ որեւէ հայկական միջոցառման ենք մասնակցում՝ լինի հարսանիք կամ տարեդարձ, ես իմ կողմից նվիրում եմ այդ երգը: Միշտ երազել եմ այն հենց հայերենով կատարել, ու երբ հաստատվեց, որ համերգ ենք ունենալու Երեւանում, ես ասացի մեր հնչյունային ռեժիսորին, որ անպայման ցանկանում եմ երգել այդ երգը: Պիտի խոստովանեմ՝ սկզբում տարակուսանք ունեի, քանի որ նախապես չէի պատրաստվել, բայց երբ համերգի ընթացքում զգացի, որ այն կատարելու ժամանակն է, տեղեկացրի ռեժիսորին, որ միացնի այդ երգը: Ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա լինելու Հայաստանի սրտում՝ ելույթ ունենալով «Иванушки International»-ի կազմում եւ իմ կողմից նվիրելով այդ երգը: Անհանգիստ էի հայերեն արտասանությանս պատճառով, բայց հենց հնչեցին առաջին նոտաները, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, ու ես հասկացա, որ ամեն ինչ ստացվելու է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանել էր արտիստը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել