Ռուսական ամենահայտնի խմբերից մեկի՝ «Иванушки International»-ի սիրված անդամներից Կիրիլ Տուրիչենկոն երեկ եղել է Հայաստանում ու կիսվել այստեղ անցկացրած իր «զարմանահրաշ» օրով: Երգիչն իր տպավորությունները պատմել է Instagram-ում տեղադրված տեսանյութով:
«Երեկ զարմանահրաշ օր եմ անցկացրել Երեւանում»,-գրել է արտիստը: Նա պատմել է, որ եղել է նաեւ Էջմիածնում: Երգիչը այցելել է Էջմիածնի մայր տաճար, զբոսնել տարածքով ու ծանոթացել պատմությանը: Իսկ Երեւանում նա կանգ է առել թթենու մոտ ու հաճույքով համտեսել հայկական թութը:
Посмотреть эту публикацию в Instagram
«Ավելի ուշ ցույց կտամ, թե ինչի հաշվին է ուղեբեռս գերազանցել քաշը»,-կատակել է Կիրիլը:
Հավելենք, որ «Иванушки International» խմբի վերջին համերգը Երեւանում տեղի է ունեցել 2020 թ-ին՝ Dvin Music Hall-ում: Այն նվիրված էր Կանանց միջազգային օրվան: Ավելի ուշ Կիրիլը բացառիկ հարցազրույց էր տվել NEWS.am STYLE-ին՝ նշելով, որ վաղուց էին ցանկանում ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: «Իրականում, մենք շատ էինք ցանկանում համերգ ունենալ Հայաստանում, հատկապես՝ Երեւանում: Ես էլ չգիտեմ՝ ինչու մեզ այդքան երկար չէին հրավիրում: Ես՝ ինքս, առաջին անգամ էի Հայաստանում, բայց ինձ ձեր երկիրը միշտ էլ հետաքրքրել է եւ միշտ ցանկացել եմ տեսնել այն: Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք ապրում են Ամերիկայում, Ռուսաստանում եւ Օդեսայում»:
Համերգի ընթացքում երգիչը կատարել էր նաեւ Թաթա Սիմոնյանի ու Անատոլի Դնեպրովի «Армения моя» երգը, այն էլ՝ հայերենով: «Հենց իմ Օդեսայի ընկերների շնորհիվ եմ ես լսել այդ երգը: Նրանք մի անգամ խնդրեցին, որ այն ռուսերենով կատարեմ, եւ ես երգեցի, ու քանի որ մենք հաճախ էինք հանդիպում, նրանք առաջարկեցին սովորեցնել ինձ նաեւ հայերեն տեքստը: Արդյունքում, ես շատ սիրեցի այս երգը: Այն բարի է, ազնիվ, իսկական, նվիրված՝ սիրելի երկրին, այն ծնողների մասին է, ընկերների… Ամեն անգամ, երբ որեւէ հայկական միջոցառման ենք մասնակցում՝ լինի հարսանիք կամ տարեդարձ, ես իմ կողմից նվիրում եմ այդ երգը: Միշտ երազել եմ այն հենց հայերենով կատարել, ու երբ հաստատվեց, որ համերգ ենք ունենալու Երեւանում, ես ասացի մեր հնչյունային ռեժիսորին, որ անպայման ցանկանում եմ երգել այդ երգը: Պիտի խոստովանեմ՝ սկզբում տարակուսանք ունեի, քանի որ նախապես չէի պատրաստվել, բայց երբ համերգի ընթացքում զգացի, որ այն կատարելու ժամանակն է, տեղեկացրի ռեժիսորին, որ միացնի այդ երգը: Ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա լինելու Հայաստանի սրտում՝ ելույթ ունենալով «Иванушки International»-ի կազմում եւ իմ կողմից նվիրելով այդ երգը: Անհանգիստ էի հայերեն արտասանությանս պատճառով, բայց հենց հնչեցին առաջին նոտաները, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, ու ես հասկացա, որ ամեն ինչ ստացվելու է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանել էր արտիստը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:09, 27 հունիսի
Վարունգի տարայի չափազանց ամուր կափարիչն ամուսնալուծության պատճառ է դարձել22:19, 27 հունիսի
Արհեստական բանականությունը կարող է հասնել նաեւ գինուն21:18, 27 հունիսի
Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. պարզ միջոց՝ զայրացնող մոլախոտերից ազատվելու համար20:30, 27 հունիսի
Balenciaga-ի 2024 թվականի աշնանային հավաքածուն կամուրջ է ժամանակների միջեւ19:33, 27 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդն աշխատում է օրական 24 ժամ. երբ քնում է՝ նոր գաղափարներ է տեսնում երազում17:05, 27 հունիսի
«Մենք չենք մեկնում այս անգամ «Սլավյանսկի Բազար» մրցույթին, քանի որ իրավիճակը բավականին լուրջ է եւ պատասխանատու». Սյուզաննա Մելքոնյան16:13, 27 հունիսի
75-ամյա Վերա Վոնգն ապացուցում է, որ գտել է երիտասարդության բանաձեւը15:23, 27 հունիսի
Քորթնի Քարդաշյանը պատմել է իր վախերի մասին՝ կապված հեշտոցի «արտանկման» հետ ծննդաբերությունից հետո14:33, 27 հունիսի
59-ամյա Պաուլինա Պորիզկովան բիկինիով. «Որքան մեծ, այնքան լավ»13:43, 27 հունիսի
Բրիթնի Սփիրսը «դավաճանված» է զգում պապարացիների վերջին լուսանկարների պատճառով13:07, 27 հունիսի
Նրբագեղ Սելենա Գոմեսը պապիկի հետ՝ ձեռք ձեռքի տված12:12, 27 հունիսի
Թոմ Քրուզի դուստրը հրաժարվել է հոր ազգանունից