22 տարի անց ռուսական ամենահայտնի ու մինչ օրս պահանջված խմբերից մեկը՝ «Иванушки International»-ը համերգային ծրագրով հանդես եկավ Երեւանում: Խմբի համերգը, որը տեղի ունեցավ երեկ` մարտի 8-ին, Dvin Music Hall-ում, նվիրված էր Կանանց միջազգային օրվան: 90-ականների ամենահայտնի բենդի երկու անդամները՝ Անդրեյ Ապոլոնովը եւ Կիրիլ Անդրեեւվը ջերմորեն էին հիշում իրենց նախորդ այցը, մինչդեռ 2013-ից խմբին միացած Կիրիլ Տուրիչենկոյի համար սա երեւանյան առաջին այցն էր, բայց երգիչը ոչ պակաս ոգեւորված էր:
Համերգի սկզբում արտիստները շնորհավորեցին դահլիճում ներկա բոլոր կանանց եւ աղջիկներին, այնուհետեւ կիսվեցին Երեւանից ստացած իրենց տպավորություններով.
«Ավելի, քան 20 տարի Երեւանում չենք եղել, տեսնում ենք՝ բոլորդ արդեն մեծացել եք»,-կատակեցին նրանք,-«Իսկապես, հրաշալի է, որ այստեղ ենք, այն էլ՝ այս գեղեցիկ տոնին: Մեզ շատ ջերմ են ընդունել, եղանակն էլ այնքան դուրեկան է, մարդիկ լավն են, գեղեցիկ ու բարի: Այսօր փորձելու ենք բոլորիդ վերադարձնել 90-ականներ՝ դեպի մանկություն, երբ դեռ դպրոցում էիք սովորում: Իսկ պարելը պարտադիր պայման է»:
Երգիչները ստիպված չէին հանդիսատեսին երկար համոզել պարել: Առաջին իսկ երգից սկսած մինչեւ վերջին կատարումը կարոտած երկրպագուները ձայնակցում էին սիրելի խմբին, անգիր երգում բոլոր ստեղծագործությունները, պարում եւ ակտիվորեն արձագանքում արտիստների կատակներին:
Իսկ «Иванушки International»-ին, իսկապես, հաջողվեց հավաքվածներին տանել տարիների ճանապարհորդության: Նրանք կատարեցին իրենց երգացանկի ամենահիթային ստեղծագործությունները՝ «Тучи», «Кукла», «Билетик в кино», «Тополиный пух», «Реви», «Снегири», «Колечко» եւ այլն:
Համերգը զերծ չմնաց այլ անակնկալներից. մինչ Անդրեյ Ապոլոնովն ու Կիրիլ Անդրեեւը գնացին ետնաբեմ՝ փոխելու իրենց հագուստը, Կիրիլ Տուրիչենկոն անսպասելի կատարմամբ հանդես եկավ: Նա երգեց Թաթա Սիմոնյանի եւ Անատոլի Դնեպրովի հայտնի «Արմենիա» երգը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն բառերով: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել խմբի համերգին: Այս եւ մյուս հետաքրքիր դրվագները՝ մեր ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութերում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները