Մուգ, երկար, փարթամ եւ գեղեցիկ թարթիչները մշտապես գեղեցիկ ու գրավիչ են դարձնում կանանց հայացքը, քանի որ այդպես կնոջ աչքերն ավելի արտահայտիչ եւ անգամ մի փոքր էլ կոկետ տեսք են ստանում։
Սակայն դժբախտաբար ոչ բոլորին է ի վերուստ տրված նման գեղեցիկ ու երկար թարթիչներ, հետեւաբար այստեղ պետք է գործի դնել տարբեր միջոցներ, օրինակ թարթիչները երկարացնող սեւաներկեր։
Թարթիչները խնամելու մասին կանայք շատ ուշ են սկսում մտածել, երբ արդեն թարթիչները պակասել ու կորցրել են իրենց հմայքը։ Նման տհաճ հետեւանքներից խուսափելու համար պետք է ամեն օր նվազագույնը 5 րոպե սնուցող յուղեր քսել թարթիչներին. ահա եւ վերջ, այսքանը։
Ամենապարզ միջոցը գերչակի յուղի օգտագործումն է։ Այն կարելի է մոտ 10 րոպե քսել թարթիչներին, այնուհետեւ լվանալ դրանք տաք ջրով։ Գերչակի յուղը կօգնի ձեզ ավելի ամրացնել թարթիչները, բարելավել դրանց վիճակն ու տեսքը, ինչպես նաեւ խթանել աճը։ Գերչակի յուղով անգամ կարող եք մաքրել թարթիչների սեւաներկը. սա նույնպես դրական ազդեցություն կունենա թարթչիների վրա։
Առաջարկում ենք գերչակի յուղի կիրառման մի քանի մեթոդ.
1) Թարթիչների աճը խթանելու համար պետք է գերչակի յուղին նույն քանակությամբ ռոմ խառնել։
2) Թարթիչների վիճակն ու տեսքը բարելավելու համար գերչակի յուղի մեջ պետք է խառնել նաեւ չիչխանի յուղ եւ մի քանի կաթիլ վիտամին А։
3) Բազմակի ազդեցություններ կարող է ունենալ նաեւ գերչակի յուղի եւ նարգիզի ու երիցուկի յուղերի խառնուրդը։
Ի դեպ, բացի գերչակի յուղից դրական ազդեցություն կարող են ունենալ նաեւ կռատուկի եւ նուշի յուղերը։
Հիշեցնենք, որ այս բոլոր միջոցների արդյունքն ակնհայտ կլինի միայն պարբերաբար օգտագործման եւ կիրառման դեպքում։
Աղբյուրը՝ aromaved.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ