Մոտեցող սեզոնը գրավիչ է իր աշնանային գույներով ու ձմեռային արծաթագույն բնապատկերներով: Ուղղակի այս տարեշրջանը ցուրտ է ու խոնավ: Բայց ինչպիսի վերաբերմունք էլ ունենաք աշնան ու ձմռան հանդեպ, մի բանում բոլորս համակարծիք ենք`հարմարավետությունն ու այժմեականությունը հագուստում ու աքսեսուարներում այս եղանակին ավելի անհրաժեշտ են, քան ամռանը: Այս տարի դիզայներները ընդառաջել են մեզ ու առաջարկել ինչպես բաց, այնպես էլ մուգ գույնի դասական պայուսակներ: Բացառություն են` Marc Jacobs-ը ու Louis Vuitton-ը, որոնց մոտ դեռ ամառային երանգներն են: Նրանց արտադրած պայուսակներում գերակշռում են կարմիրը, նարնջագույնը, դեղինը: Դա փորձ է վերականգնել նախորդ ամիսների` արեւի ու ջերմության մասին հիշողությունները:
Խոսելով պայուսակի հարմարավետության մասին` առաջին հերթին ուշադրություն ես դարձնում նրա տարողականության հնարավորություններին: Իզուր չեն ասել, որ կնոջ պայուսակը նման է «տիեզերքի սեւ խոռոչի»: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` սկսած կոսմետիկայից ու անձնագրից մինչեւ 3-րդ համարի պտուտակաբանալի: Դիզայներները հաշվի են առել այս ամենը: Առաջիկա սեզոնի առաջատարը կլինեն հենց տարողունակ պայուսակները: Այն, որ դրանք պարկերի տեսք չունենան մտածել են Dolce Gabbana, Marc Jacobs, Victoria Beckham ընկերությունները: Չեն անտասվել նաեւ նրանք, ով փոքր տարողունակությամբ պայուսակներ են նախընտրում: Նույն Dolce Gabbana-ն թողարկել է դրամապանակ հիշեցնող պայուսակներ: Կրկին մոդայիկ են Coco Chanel-ի առաջարկած, փոքրիկ գոտու փոխարեն շղթայով ձեռնածանրոցները:
Իսկ հիմա, թե 2012-2013թթ.-ի աշուն –ձմեռ սեզոնին պայուսակների ինչ տեսակներ կան: Առաջին` կաշվից պայուսակներն են: Կաշին անթերի է, պերճաշուք ու առօրեական: Դրանց վրա բացակայում են դեկորատիվ նախշազարդումները, իսկ զարդեղեն գրեթե չկա: Հասարակ ու ճաշակով: Իսկ նրանց, ում համար այս պայուսակները ձանձրալի են թվում, առաջարկում ենք այն, ինչ կենդանական աշխարհում շատ նման է կաշվին` մորթի: Այս սեզոնին այն դառնում է շատ ճանաչված: Հարթ, փափուկ, մոխրագույն, սպիտակ, սեւ, պուտիկավոր, դեկորատիվ նախշերով, փաստորեն ամեն ձեւի: Իհարկե, դրանք այնքան էլ առօրեական չեն, բայց մենք նրանց սիրում ենք: Դրանք հատկապես գեղեցիկ են դիտվում, եթե ճիշտ ընտրեք վերարկուն ու մորթե մանտոն: Ուղղակի հրաշք է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը