20-ամյա Ջասթին Բիբերը գլխավորել է մինչեւ 30 տարեկան ամենահարուստ աստղերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Forbes ամսագիրը։
Հայտնի երգիչը 2013թ-ի հունիսից մինչեւ 2014թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է 80 միլիոն դոլար։

Կանադացի երգչին հաջորդել է բրիտանական One Direction խումբը՝ աշխատելով 75 միլիոն դոլար։

Երրորդ տեղում հայտնվել է 24-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը։

Ամերիկուհու եկամուտները 2013թ-ի հունիսից մինչեւ 2014թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել են 64 միլիոն դոլար։ Նրան հաջորդել է 29-ամյա Բրունո Մարսը՝ 60 միլիոն դոլարով։

Հինգերորդում այս անգամ հայտնվել է Ռիհանան՝ 48 միլիոն դոլար եկամուտով։

Վեցերորդ տեղը զբաղեցրել է Մայլի Սայրուսը, ով աշխատել է 36 միլիոն դոլար գումար։
Վարկանիշային աղյուսակում միակ հայտնի աստղը, ով կապ չունի երաժշտական ասպարեզի հետ, 24-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն է։

Նա այս տարի վաստակել է 34 միլիոն դոլար։
Լոուրենսին հաջորդում է 28-ամյա Լեդի Գագան՝ 33 միլիոն դոլարով։
Վարկանիշային աղյուսակը եզրափակում են 25-ամյա DJ Avicii-ն (28 միլիոն դոլար) եւ նրա 26-ամյա գործընկեր Skrillex-ը (18 միլիոն դոլար)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:49, 17 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը գրավիչ կերպարով էր՝ Լյուիս Հեմիլթոնի հետ Փարիզում հանդիպման ժամանակ10:25, 17 սեպտեմբերի
«Մենք շուտով կմոռանանք նրան». Դիանայի եղբայրը բացահայտել է Չարլզի ցնցող խոսքերը նրա մահից հետո09:00, 17 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 16 սեպտեմբերի
«ChatGPT-ն համոզել էր ինձ, որ ես Հիսուսն եմ». ամերիկացին դատի է տվել OpenAI-ին՝ ինքնասպանության փորձի համար22:28, 16 սեպտեմբերի
Ապոկալիպսիսից հետո փողի կարիք չի լինի. ներդրողն անվանել է նոր համաշխարհային արժույթը՝ Pokémon քարտեր21:34, 16 սեպտեմբերի
1.7 միլիոն դոլար Աստերիքսի համար. փոքրիկ նկարը խելահեղ պայքար է հրահրել աճուրդում20:30, 16 սեպտեմբերի

20:24, 16 սեպտեմբերի
Կարդացեք գրքեր և ստացեք գումար. Սինգապուրը գտել է քաղաքացիներին սոցիալական ցանցերից փրկելու անսովոր միջոց19:19, 16 սեպտեմբերի
Louis Vuitton-ը կարող է իր պայուսակները դարձնել ավելի մատչելի. վերլուծաբանը առաջարկում է իջեցնել գները17:05, 16 սեպտեմբերի

16:42, 16 սեպտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է 2026–ի տոնական հավաքածուն. Խորհրդանշական օծանելիքներ՝ մանրանկարչություններով16:19, 16 սեպտեմբերի
Audemars Piguet-ը ներկայացրել է Սերենա Ուիլյամսի ժամացույցը. 500 օրինակ՝ սպիտակ կերամիկայից