«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կոնչիտա Վյուրսթը՝ «Անահիտ» հայկական մուլտֆիլմում

15:05, 27 դեկտեմբերի

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Անահիտ» հայկական լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, մինչ այդ, սակայն, տեղի ունեցավ մուլտֆիլմի փակ ցուցադրությունը, որից հետո ստեղծագործական անձնակազմը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Անահիտ» հայկական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են շուրջ հինգ տարի։ «Անահիտը» Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի էկրանավորումն է, ուր տեղ են գտել նաեւ ժամանակակից տարրեր։ Մուլտֆիլմում, սակայն, գերակշռում է հայկական շունչն ու Սահակյանց ընտանիքի ձեռագիրը։

Մուլտֆիլմի հերոսները հիմնականում խոսում են ժամանակակից լեզվով։ Հայկական ազգային տարրերին զուգահեռ՝ ֆիլմում կան նաեւ ժամանակակից բաներ՝ օրինակ, համակարգիչ, բջջային հեռախոս, մետրո եւ այլն։ «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթը նույնպես տեղ է գտել մուլտֆիլմում։ Ի պատասխան NEWS.am STYLE-ի հարցին, թե ժամանակակից լեքսիկոնը, տարրերն ու հերոսների՝ ռուսերեն արտահայտություններն ինչի՞ն են միտված, «Անահիտի» ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ասաց, որ փորձել են ցույց տալ արքայի եւ այլ հերոսների կրթված լինելը, այլ լեզուների տիրապետելը, իսկ որպեսզի հանդիսատեսին տեքստը հասականալի լինի, ընտրել են ռուսերենը։

Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացնվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմն է՝

Ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց

Պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց

Սցենարը՝ Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի

Երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանի, Լևոն Գալստյանի

Բեմադրող նկարիչ՝ Էռնեստ Մուրադյան

Կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան, Վարդան Զադոյան

Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Holding»-ը

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել