«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ինքս ինձ խոսք էի տվել, որ վերադառնալու եմ Երեւան Ցեղասպանության մասին պատրաստի ֆիլմով». Ֆաթիհ Աքին

17:56, 30 հունվարի

Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Երեւանում է։ Սա նրա՝ թվով երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ Ֆաթիհ Աքինը Երեւան է եկել 2010 թվականին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, իսկ այսօր առիթն այլ է։ Ցեղասպանության մասին նրա «Սպի» ֆիլմն այսօր ցուցադրվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին հաջորդեց ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ ասուլիսը։

Ֆաթիհ Աքինը նշեց, որ երբ հինգ տարի առաջ առաջին անգամ եկել է Երեւան, իր մեջ արդեն կար ցեղասապանության մասին ֆիլմի գաղափարը, եւ այդ այցը եղավ ֆիլմի առաջին անկյունաքարը։ «Այդ ժամանակ ես ինքս ինձ խոսք տվեցի, որ վերադառնալու եմ Երեւան արդեն պատրաստի ֆիլմով։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ ի կատար ածել ինքս ինձ տված խոստումը»,-ասաց ռեժիսորը։

Խոսելով ֆիլմի գաղափարի մասին, Ֆաթիհ Աքինն ասաց, որ ֆիլմը ստեղծելու խթանը եղել է այն, որ առ այսօր Թուրքիայում «ցեղասպանություն» բառն արգելված է արտաբերել։  «Իմ ծնողները սերում են մի երկրից, որտեղ ժամանակին եւ մինչեւ հիմա էլ արգելված է արտասանել «ցեղասպանություն» բառը, մինչդեռ ես հավատում եմ խոսքի ազատությանը, այն ամենակարեւոր արժեքներից մեկն է, որը տրվել է քաղաքակրթությանը եւ որը մենք ամեն օր պետք է պաշտպանենք։ Իմ միտքն այն է, որ եթե դու ճանաչում ես քո անյցալը եւ խորհում դրա շուրջ, ապա դա միակ տարբերակն է այդ անցյալն այլեւս չկրկնելու համար»,-նշեց նա՝ հավելելով.

«Այս թեմայով Թուրքիայում քաղաքացիական շարժում է ստեղծվել, որը գնալով աճում է, հատկապես՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, եւ գուցե այս ֆիլմը նույնպես նպաստի այդ քաղաքացիական շարժմանը»,-ասաց Ֆաթիհ Աքինը՝ միաժամանակ ընդգծելով, որ ուրախ է, որ իր ֆիլմն այսօր Թուրքիայում ցուցադրուվում է եւ ոչ փակ ձեւաչափով։

Կադր «Սպի» ֆիլմից

Կինոռեժիսորի խոսքով՝ շատ թուրք երիտասարդներ ֆիլմը դիտելուց հետո ասել են, որ տեղյակ չեն այդ ամենի մասին։ Ռեժիսորը նշում է, որ ֆիլմը նկարելու ընթացքում շատ երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, նույնպես շատերը տեղյակ չեն Հայոց Ցեղասպանության մասին։

«Հինգ տարի անցկացրեցի ցեղասպանության հետ, քնում էի՝ ցեղասպանություն էր, արթնանում էի՝ ցեղասպանություն, եւ այդ թեման այնքան էի իմ միջով անցկացրել, որ ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհը գիտի այդ մասին»։

Կադր «Սպի» ֆիլմից

«Սպի» ֆիլմում արծարծվում է Հայոց Ցեղասպանության թեման ու դրա հետեւանքով իր ընտանիքը կորցրած հայ տղամարդու՝ Նազարեթ Մանուկյանի ճակատագիրը, որը տարիներ շարունակ օտար ափերում փնտրում է ջարդերի արդյունքում իր կորած դուստրերին ու վերջում գտնում նրանցից միայն մեկին։

Կադր «Սպի» ֆիլմից

Ֆաթիհ Աքինը նշում է, որ դա մի մարդու ճակատագիր չէ. Նազարեթն իր մեջ ամփոփում է Ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները, ովքեր մինչ օրս փնտրում են իրենց ընտանիքի անդմաներին։

Ասուլիսին ներկա՝ «Սպի» ֆիլմի սցենարի հեղինակ Մարտին Մարդիկն ասաց, որ երբ Ֆաթիհն իրեն դիմել է սցենարը գրելու համար, սկզբում դժկամությամբ է համաձայնել, սակայն հետո իրեն համոզել են։

«Նա շատ անկեղծ էր մոտենում ֆիլմին, եւ ես հույս ունեմ, որ կարողացա իր ուզածն անել։ Կարծում եմ՝ վատ գործ չի ստացվել։ Սա Ցեղասպանության մասին ֆիլմերից ամենանկեղծն է, նման ֆիլմ դեռ չի ստեղծվել»,-ասաց սցենարիստը։

Դերասանուհի Արեւիկ Մարտիրոսյանին ռեժիսորը գտել է Ֆրանսիայում։ Դերասանուհին պատմում է, որ շատ հուզիչ է եղել իր հանդիպումը Ֆաթիհ Աքինի հետ։ «Միայն հանդիպման ընթացքում ես հասկացա, որ նա ցանկանում է Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Ես հաճույքով եմ խաղացել այս ֆիլմում», -նշեց նա։

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  Türkçe

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search