Montegrappa –ն իր հարյուրամյա հոբելյանի պատվին թողարկում է Centennial Dragon («Հարյուրամյա վիշապ») հավաքածուն։ Դրա մեջ է մտնում ինքնահոս գրչի երեք կոմպլեկտ՝ ներառյալ ամենաթանկը՝ միլիոն դոլար արժողությամբ։
Կոմպլեկտներից մեկում 33 գրիչ կա, որոնք պատրաստված են վարդագույն ոսկուց եւ զարդարված են սեւ ու սպիտակ ադամանդով։ «Հարյուրամյա վիշապը» նույնպես կարող է «պարծենալ» 33 գրչով՝ դեղին ոսկուց, զմրուխտով ու սպիտակ ադամանդով պատված, եւ նույն քանակի էլ՝ սպիտակ ոսկուց պատրաստված ու երկնագույն սափֆիրով ու սպիտակ ադամանդով պատված գրելու աքսեսուարներով։
Ըստ РБК -ի, ստացվել է ընդամենը 99 գրիչ, իսկ վերջինը՝ հարյուրերորդը, հենց այն մեկ միլիոն դոլար արժողությամբ «վիշապն» է։ Այն արդեն ներկայացվել է հանրությանը այս տարվա դեկտեմբերին։ «Վիշապային» հավաքածուի բոլոր գրիչներն անհատական համարներ ունեն եւ կթողարկվեն արդեն 2013 թվականին։
Դրանից բացի, եկող տարվա մեջ շուկա կմտնեն վարդագույն ոսկուց ու ադամանդապատ Dragon - ի միլիոնանոց այլ գրիչներ եւս։
Հիշեցնենք, որ իտալական Montegrappa ընկերությունը բազմաթիվ հրաշալի արտադրանք է թողարկել եւ նույնիսկ իր հետքն է թողել ռուսական քաղաքականության մեջ։ Օրինակ, լքելով Կրեմլը, Բորիս Ելցինն իր ժառանգորդ Վլադիմիր Պուտինին փոխանցեց Montegrappa Dragon փետրավոր գրիչը, որով Ռուսաստանի առաջին նախագահը ստորագրում էր բոլոր հրամանները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը