Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Էդվարդ Խաչարյան. գլխավոր մրցանակը մարդկանց կողմից ճանաչվելն է

21:34, 27 դեկտեմբերի

Էդվարդ Խաչարյանի «Ձայնը» նախագծից հեռանալու թեման շարունակում է բորբոքել շատերի միտքն ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուր։ Երգիչը ռուսական «Առաջին ալիքի» այդ ամենատարածված երաժշտական նախագծից իր տպավորությունները, ինչպես նաեւ ապագայի իր ծրագրերի մասին պատմեց NEWS.am STYLE –ին.

Էդվարդ, դատելով քո լավատեսությունից, «Ձայնից» հետո արդեն ապագայի ծրագրեր ես կառուցում։ Պատմիր դրանց մասին։

Թոհուբոհն ավարտվեց։ Դրանից անմիջապես հետո հետաքրքիր առաջարկներ եղան ու մինչ օրս էլ շարունակվում են։ Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լավ ծանրութեթեւ, «դեմ» եւ «կողմ» անել, այսինքն շուտափույթ որոշումներ չկայացնել։ Եւ հետո կողմնորոշվել։

Իսկ ե՞րբ սպասենք մենակատարային ալբոմին։

Ոնց հասկանում եմ, մենակատարային ալբոմն առաջին հարցի շարունակութունն է։

Ձայնում» անընդհատ քո կատարմամբ ուրիշների երգերն էինք լսում ։ Իսկ քոնն ունե՞ս։

Այո, սերտ համագործակցում եմ բազմաթիվ մյուզիքլների հեղինակ կոմպոզիտոր Անդրեյ Պրոնինի հետ։ Դրանիցից մեկում՝ Բուլգակովի մոտիվներով գրված «Վարպետի ձեռագրում» ես մասնակցել եմ։ Այս կոմպոզիտորը մեր՝ King Edward խմբի բազմաթիվ երգերի հեղինակ է, որի Why am I crying, Sad romance ստեղծագործութուններն իմ կատարմամբ Լոնդոնի The UK Songwriting Contest միջազգային մրցույթին  ստացել են հնարավոր 10 –ից 9  միավորը։ Երգերը կարելի է լսել այստեղ։

Ի՞նչ զգացիր, երբ ընդամենը մեկ քայլ չհերիքեց հաղթանակին։

Վատ է այն զինվորը, ով չի երազում գեներալ դառնալ։ Ափսոս, իհարկե, որ ընդամենը մեկ կանգառ չգնացի։ Սակայն իմ ստեղծագործությունը սահմանափակված չէր նախագծով, այդ պատճառով էլ կյանքը շարունակվում է։ Փորձում եմ այս իրավիճակից դրականը քաղել, քանի որ կապված չեմ պայմանագրով։ Շոուն նոր է շարունակվում։

Իսկ այն, որ Լեոնիդ Ագուտինը քեզ չընտրեց, վիրավորական չէ՞։

Նրա իրավունքն է։ Եվ ես ըմբռնումով մոտեցա։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է նաեւ այն, թե ինչպես էին Լեոնիդ Ագուտինն ու ժյուրիի մյուս անամներն ամբողջ ընթացքում գնահատում իմ ձայնային տվյալները։ Դա ամեն ինչ արժե։

Բոլորին հետաքրքիր է, թե վերջում ի՞նչ ասաց քո ականջին նա։

Չէ՞ որ նա չբարձրաձայնեց։ Գաղտնիքը մնում է գաղտնիք։

Նա քո հետ կապված ինչ-որ ծրագրեր ունի՞։

Ժամանակը ցույց կտա։ Եւ, իհարկե, ամեն ինչ պարզ կլինի մրցույթի ավարտին, այսինքն՝ դեկտեմբերի 29-ին։

Հայաստանում շատերի մտքով ահա թե ինչ է անցնում. «ռուսների մեջ շովինստները շատ են, եւ նրանք թույլ չեն տա, որ «Ձայնում» հայկական ազգանունով մարդ հաղթի»։ Ի՞նչ ես կարծում, ազգությունը նշանակություն ուներ։ Չէ՞ որ, մեծ հաշվով Մարգարիտա Պոզոյանին էլ հանդիսատեսը չընտրեց...

Անկեղծ ասեմ, նախագծում եղած ժամանակ ոչ մեկ ոչ մի անգամ չի ակնարկել իմ ազգային պատկանելությունն ու մշակույթը։ Ըստ երեւույթին, անճարութունից որոշ երկրպագուներ սկսել են իջնել այս կարգի խոսակցությունների աստիճան, սակայն, Փառք Աստծո, նրանք բացարձակ փոքրամասնություն են։ Այնուամենայնիվ XXI –րդ դարն է… ինձ համար, օրինակ, որպես ցանկացած ազգի ավանդույթներն ու մշակույթը հարգող բազմազգ քաղաքում մեծացած մարդ, դա անհեթեթություն է։

«Ձայնի» ի՞նչ նրբություններ էին քեզ նյարդայնացնում։ Կայի՞ն կյանքը թունավորող ներքին կանոններ։

Ոչ։ Ըստ երեւույթին ես իմ էությամբ ճկուն եմ։ Հեշտությամբ հարմարվեցի աշխատանքային ռեժիմին, քանի որ շատ եմ սիրում իմ զբաղմունքը։

Շատերին գիտեմ, որ անհանգստացել քեզ համար եւ արցունքն աչքերին հետեւել են՝ ինչպես ես հեռանում բեմից։ Ի՞նչ կասես նրանց։

Անչափ շնորհակալ եմ ինձ աջակցող իմ բոլոր ունկնդիրներին։ Մի անհանգստացեք, խնդրում եմ։ Չէ՞ որ մրցույթում զբաղեցրած տեղը դեռեւս հաջող կարիերայի ցուցանիշ չէ։

Ի՞նչ ես կարծում, ով կհաղթի նախագծում։

Բարդ է ասելը։ Ամեն ինչ կախված է հեռուստադիտողի նախասիրությունից։

Էդվարդ, գիտես, շատերի համար դու աստղ ես միայն քո հրաշալի ձայնի շնորհիվ, ստացար ճանաչում ու փառք, հնարավոր է՝ շատ մեծ, քան նախագծում մնացած մասնակիցները։ Հենց այն պատճառով, որ այս ամենն անարդար էր… Իսկ քո կյանքում նման անարդարություն եղե՞լ է եւ ինչպե՞ս ես այն հաղթահարել։

Ես այդպես չէի ասի, քանի որ ամեն դեպքում սա մրցույթ է, եւ կարծիքները հաճախ սուբյեկտիվ են լինում։ Մարզիչներն էլ մարդ են, եւ հնարավոր է ամենեւին էլ չնվաստացնելով իմ արժանիքները, նրանք համարել են, որ տվյալ ելույթներոմ առավելությունը պետք է տրվի այլ մասնակցի։ Ես ձգտեցի ըմբռնումով մոտենալ նրանց որոշմանը։ Ամեն դեպքում դա փորձառություն էր։ Եւ, կկրկնվեմ, ինձ համար միշտ էլ, չնայած որ հինգ մրցույթի հաղթող եմ, գլխավոր մրցանակը մարդկանց կողմից ճանաչվելն էր։ Չէ՞ որ մեր ամեն ինչ նրանց համար ենք անում։ Դա էլ հաջողության չափանիշ է։

Հիշեցի կյանքից մի դրվագ։Հաճախ դպրոցում դասերի ժամանակ առանձնանում  ու կամաց երգում էի (ինձ թվում էր, թե կամաց էր)՝ անընդհատ ուսուցիչների դիտողությունը ստանալով։

Դպրոցում աշխատանքի մեծ փորձ չունեցող ուսուցչուհին կրկնում էր. «Մեկ դերասանի թատրոն»։ Եւ այս ամենը՝ հեգնանքով։ Շատ էի վիրավորվում։ Բայց ծնողներս միշտ կողքիս էին, եւ ինձ բացատրում էին, որ մինայն իմ գործին ցուցաբերած մասնագիտական մոտեցմամբ կարող եմ շատ բանի հասնել։ Քո մասնագիտության մեջ պատահական մարդ չպետք է լինես։ Ես չչարացա։ Եւ ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց։

Իսկ առաջին սերդ դպրոցո՞ւմ է եղել։

Ոչ... Դեռեւս մանկապարտեզում մի շատ հմայիչ աղջիկ ինձ վրա ղեկավարություն վերցրեց. օգնում էր հանվել-հագնվել, մի խոսքով, խնամում էր։ Եւ մի օր ես մորս հայտարարեցի, որ Իրային կին եմ ընտրել։

Իսկ դպրոցում երբեք չեմ կարողացել մեկին առանձնացնել, որպես կանոն ինձ դուր էին գալիս երկու երեքը միաժամանակ, շատ սիրառատ էի։ Բայց հիմա, փառք Աստծո, հասունացել եմ, ու ավելի լուրջ եմ վերաբերվում ընտրությանը։

Մանկության ամենավառ հիշողությունը։

Թերեւս, «Քամիների վարդը» միջազգային մրցույթին առաջին հաղթանակս ու մեծն Մահմուդ Էսամբաեւի հետ հանդիպումը, ում խոսքերը դարձան կյանքի ուղեգիր. «Էդիկ, երգը քո ողջ կյանքի գործը պետք է դառնա»։

Հավատո՞ւմ ես Ձմեռ պապին։

Այո, երկար ժամանակ հավատում էի։ Ցանկացած երեխայի համար Նոր տարին հրաշքների ժամանակաշրջան է։ Սակայն, այնուամենայնիվ, միշտ կասկածում էի, ու փորձում էի վերլուծել, թե ո՞նց կարող է այդպես լինել։ Ես միշտ էլ շատ «ինչու»-ներ եմ ունեցել։

Ի՞նչ նվեր ես ամենաշատը հիշում։ 

Այսօրվա չափանիշներով շքեղ նվերներն իմ մանկության ժամանակ անիրական կթվային, իհարկե։ Ծնողներս իմ ու եղբորս բոլոր երազանքներն իրականություն էին դարձնում։ Ավելի հաճախ դրանք երաժշտական գործիքներ էին, զարգացնող խաղեր, հեռակառավարվող մեքենաներ ու սպորտային պարագաներ, մի խոսքով, այն ամենը, ինչ պետք է օգներ երեխայի ներդաշնակ զարգացմանը։

Ի՞նչ ես կարծում, ինչ կբերի 2013-ը Էդվարդ Խաչարյանին։

Հուսով եմ ու ցանկանում եմ, որ Նոր տարվա յուրաքանչյուր օրս վառ ու օգտակար լինի։

Քո ամանորյա մաղթանքը բոլորին։

Թող եկող տարում այնքան լավ եւ ուրախալի իրադարձություններ լինեն ձեր կյանքում, այնքան բարի ու հրաշալի գործեր, որքան որ կրակ է վառվում մեր ամանորյա լուսաշարում։

Զրուցեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության