Քիչ առաջ կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան, որից վերջապես պարզ դարձավ, թե ով է Հայաստանից միանում խմբին:
Այսպիսով, «Genealogy»-ի վեցերորդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է: Խմբի մյուս հինգ անդամներն են` ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը , Եթովպիայից Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկան, Ասիայից Ստեֆանի Թոփալյանը եւ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզիանը, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ