Կինը միշտ զգում ու նկատում է, թե երբ է նա հետաքրքրում տղամարդուն, եւ երբ են իրեն օգտագործում։ Ներկայացնում ենք մի քանի նախանշան, որոնք կօգնեն քեզ հասկանալ՝ օգտագործված ես դու, թե ոչ։
Նա անկեղծ չէ
Եթե քո ինտուիցիան հուշում է, որ նա քեզ հետ անկեղծ չէ, ուրեմն պետք է հետեւել ինտուիցիային եւ հասկանալ, թե որն է կեղծավորության պատճառը եւ ինչ է ցանկանում թաքցնել։ Միգուցե նրա անվստահությունը պայմանավորված է նախկինում վատ եւ անհաջող հարաբերություններով, ուստի հապճեպ որոշումներ մի կայացրու, այլ եղիր խելամիտ։
Նա հաճախ է փոխվում
Սկզբում նա կատարյալ փեսացու էր, սակայն հետո կտրուկ փոխում է իր վերաբերմունքը քո նկատմամբ։ Սա օգտագործված լինելու նախանշաններից մեկն է, քանի որ նա ձեւացնում է, որ քեզ սիրում է։ Բայց դու իր համար կարեւոր նշանակություն ունես միայն սեքսով զբաղվելու կամ գումար վերցնելու համար։ Այս պարագայում պետք է պարզապես խզել հարաբերությունները եւ անցնել առաջ։
Նա խոսում է, բայց չի գործում
Եթե տղամարդու խոսքն ու գործը չեն համընկնում եւ համապատասխանում, ուրեմն պետք չէ տրվել նրա խոսքերի գայթակղությանը՝ թեկուզ, որ քեզ հաճելի է դրանք լսելը։
Նա քեզ վերաբերում է ժամանակավոր ուղեկցի նման
Եթե քո զուգընկերը հետաքրքրվում է քեզնով միայն քո տեսքի, գեղեցկության կամ բարձր դիրքի համար, ուրեմն նա իր զգացմունքներն ու հաճոյախոսությունները կբարձրաձայնի եւ կցուցադրի միայն այլ մարդկանց ներկայությամբ, իսկ երբ դուք առանձին կլինեք, դու նույն վերաբերմունքի չես արժանանա։
Նա եսակենտրոն բնավորություն ունի
Դժվար չէ նկատել, թե արդյոք քո սիրած տղամարդուն հետաքրքրում է միայն ինքը, թե նա հաշվի է առնում նաեւ քո կարծիքն ու զգացմունքները։ Եսասեր եւ ինքնասիրահարված մարդիկ շատ հաճախ են դիմացինին օգտագործում սեփական շահի համար։
Հաճոյախոսություններ է անում միայն այն դեպքում, երբ ինչ-որ բանի կարիք ունի
Եթե նկատել ես, որ նա քեզ հաճոյախոսություններ է անում միայն այն պարագայում, երբ ինչ-որ բանի կարիք ունի կամ ինչ-որ բան պետք է խնդրի, ուրեմն շահարկում է քեզ։ Նման մարդկանցից պետք է հեռու մնալ։
Չի կատարում իր խոստումները
Միայն փայլուն դերասանը կարող է միշտ խաբել ու ձեւացնել կնոջը։ Այն փաստը, որ նա խոստումներ է տալիս ու չի կատարում, արդեն հուշում է իր կեղծ վերաբերմունքի մասին։ Հնարավորինս արագ պետք է հրաժարվել նման տղամարդկանցից։
Նա չի մոռացել իր նախկին ընկերուհուն
Եթե նա սոցիալական կայքերում հրապարակում է համատեղ լուսանկարներ եւ հանդիպումների ժամանակ պատմում, թե ինչ վատ են եղել իր եւ նախկին սիրելիի հարաբերությունները, ուրեմն նա օգատգործում է քեզ՝ նախկին ընկերուհուն մոռանալու համար։ Նախկին ընկերուհու հետ հաճախակի հանդիպումները նույնպես նախանշաններ են, որ նա օգտագործում է քեզ։
Նա «պիտակներ» չի սիրում
Եթե տղամարդը նյարդայնանում է, որ դու իրեն համարում ես քո ընկերը, փեսացուն կամ կյանքի ուղեկիցը, ուրեմն նա օգտագործում է քեզ սեքսի համար։ Մոռացիր նրան՝ առանց երկմտելու եւ ետ նայելու, իսկ մյուս անգամ ավելի ուշադիր եղիր ընտրության հարցում։
Աղբյուրը՝ Kleo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը