MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Մանրամասներ՝ Գյումրիում Քարդաշյան ընտանիքի ազգականների մասին

15:22, 6 ապրիլի

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը վաղուց գիտեր, որ ամերիկահայ հայտնի Քարդաշյան ընտանիքը Գյումրիում ազգականներ ունի։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա ասաց, որ Քարտաշյանների երկու ընտանիք է ճանաչում՝ մեկը Արթիկում, մյուսը՝ Գյումրիում, ովքեր կարող են հայտնի Քարդաշյանների հեռավոր բարեկամները լինել։

«Ինչպես Մութաֆյանները, այնպես էլ՝ Քարտաշյանները, սերում են մի ընտանիքից։ Գյումրիում ես ճանաչում եմ Քարտաշյանների, ովքեր բարեկամ են հայտնի Քարդաշյաններին։ Քարդաշյանի պապը եւ այդ ընտանիքի պապը հորեղբոր որդիներ են եղել։ Շատ լավ, հարգված ընտանիք են՝ ճանաչված ե’ւ Գյումրիում, ե'ւ Երեւանում։ Այժմ նրանցից միայն մեկն է ողջ մնացել՝ Մարտին Քարտաշյանը, եւ նրանց զավակները։ Զավակները՝ չգիտեմ՝ տեղյակ են, թե ոչ, բայց Մարտինը պետք է որ իմանա հայտնի Քարդաշյանների հետ ազգակցական կապի մասին»,-նշեց թատերագետը։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչ կարծիք ունի նա Քարդաշյան ընտանիքի՝ Երեւան եւ Գյումրի այցերի մասին, Լեւոն Մութաֆյանն ասաց.

«Ես շատ լոյալ եմ վերաբերում Քարդաշյանի անձին եւ չունեմ այն հարձակողական կեցվածքը նրա գործունության եւ անձի նկատմամբ։ Ես հարգում եմ այդ կնոջը, նա իր ոլորտում իր կարողությունների չափով սեփական փիառն է անում, կերպարը ձեւավորում։ Եթե նա այցելի Գյումրի, ես շատ ուրախ կլինեմ։ Նախ՝ Գյումրին  բոլորի կողմից անտեսված քաղաք է, իսկ Քարդաշյանի անձը որոշակի հետաքրքրություն կձեւավորի Գյումրու նկատմամբ, երկրորդը՝ նորից առիթ կտա, որ խոսվի Ավետիսյանների սպանդի նկատմամբ ձեւավորված անտաբերության մասին, միգուցե նրա այցը նաեւ միջոց դառնա, որ այդ քաղաքում ինչ-որ մի բան տեղից շարժվի։ Այսինքն՝ նա, տեսնելով քաղաքի ծանր վիճակը, գուցե իր կարողություններով, իր անվան միջոցով կարողանա այդ քաղաք մի տնտեսական գաղափար, ծրագիր բերել։ Ընդհանրապես, ցանկացած հայի, ով այս օրերին այցելում  է Հայաստան եւ աշխարհում ունի որոշակի իմիջ, ես շատ բարձր եմ գնահատում, քանի որ ամեն այցի հետ լարվում է հանրային հետաքրքրությունը, վերաբերմունքը, նորից բարձրաձայնվում է  Ցեղասպանության հարցը, ընդգծվում է պահանջատիրությունը, ուզում է՝ Քարդաշյանն այցելի, ուզում է՝ Շառլ Ազնավուրը։ Դա նպաստում է  Ցեղասպանության հանրհռչակմանը եւ միջազգային կարծիքի ամրակայմանը»։

Նշենք, որ Քարդաշյանները պատրաստվում են այցելել Հայաստան այս շաբաթ։ Նրանք արդեն երեւանյան բարձրակարգ հյուրանոցում համարներ են ամրագրել։ Քարդաշյանների՝ Հայաստան այցի շրջանակներում, նախատեսվում է այց կատարել նաեւ Գյումրի, որտեղ, ըստ ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, Քարդաշյանները հեռավոր բարեկամներ ունեն։

Զրուցեց՝ Շ.Շուշան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել