Թատերագետ Լեւոն Մութաֆյանը վաղուց գիտեր, որ ամերիկահայ հայտնի Քարդաշյան ընտանիքը Գյումրիում ազգականներ ունի։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա ասաց, որ Քարտաշյանների երկու ընտանիք է ճանաչում՝ մեկը Արթիկում, մյուսը՝ Գյումրիում, ովքեր կարող են հայտնի Քարդաշյանների հեռավոր բարեկամները լինել։
«Ինչպես Մութաֆյանները, այնպես էլ՝ Քարտաշյանները, սերում են մի ընտանիքից։ Գյումրիում ես ճանաչում եմ Քարտաշյանների, ովքեր բարեկամ են հայտնի Քարդաշյաններին։ Քարդաշյանի պապը եւ այդ ընտանիքի պապը հորեղբոր որդիներ են եղել։ Շատ լավ, հարգված ընտանիք են՝ ճանաչված ե’ւ Գյումրիում, ե'ւ Երեւանում։ Այժմ նրանցից միայն մեկն է ողջ մնացել՝ Մարտին Քարտաշյանը, եւ նրանց զավակները։ Զավակները՝ չգիտեմ՝ տեղյակ են, թե ոչ, բայց Մարտինը պետք է որ իմանա հայտնի Քարդաշյանների հետ ազգակցական կապի մասին»,-նշեց թատերագետը։
Պատասխանելով մեր հարցին, թե ինչ կարծիք ունի նա Քարդաշյան ընտանիքի՝ Երեւան եւ Գյումրի այցերի մասին, Լեւոն Մութաֆյանն ասաց.
«Ես շատ լոյալ եմ վերաբերում Քարդաշյանի անձին եւ չունեմ այն հարձակողական կեցվածքը նրա գործունության եւ անձի նկատմամբ։ Ես հարգում եմ այդ կնոջը, նա իր ոլորտում իր կարողությունների չափով սեփական փիառն է անում, կերպարը ձեւավորում։ Եթե նա այցելի Գյումրի, ես շատ ուրախ կլինեմ։ Նախ՝ Գյումրին բոլորի կողմից անտեսված քաղաք է, իսկ Քարդաշյանի անձը որոշակի հետաքրքրություն կձեւավորի Գյումրու նկատմամբ, երկրորդը՝ նորից առիթ կտա, որ խոսվի Ավետիսյանների սպանդի նկատմամբ ձեւավորված անտաբերության մասին, միգուցե նրա այցը նաեւ միջոց դառնա, որ այդ քաղաքում ինչ-որ մի բան տեղից շարժվի։ Այսինքն՝ նա, տեսնելով քաղաքի ծանր վիճակը, գուցե իր կարողություններով, իր անվան միջոցով կարողանա այդ քաղաք մի տնտեսական գաղափար, ծրագիր բերել։ Ընդհանրապես, ցանկացած հայի, ով այս օրերին այցելում է Հայաստան եւ աշխարհում ունի որոշակի իմիջ, ես շատ բարձր եմ գնահատում, քանի որ ամեն այցի հետ լարվում է հանրային հետաքրքրությունը, վերաբերմունքը, նորից բարձրաձայնվում է Ցեղասպանության հարցը, ընդգծվում է պահանջատիրությունը, ուզում է՝ Քարդաշյանն այցելի, ուզում է՝ Շառլ Ազնավուրը։ Դա նպաստում է Ցեղասպանության հանրհռչակմանը եւ միջազգային կարծիքի ամրակայմանը»։
Նշենք, որ Քարդաշյանները պատրաստվում են այցելել Հայաստան այս շաբաթ։ Նրանք արդեն երեւանյան բարձրակարգ հյուրանոցում համարներ են ամրագրել։ Քարդաշյանների՝ Հայաստան այցի շրջանակներում, նախատեսվում է այց կատարել նաեւ Գյումրի, որտեղ, ըստ ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, Քարդաշյանները հեռավոր բարեկամներ ունեն։
Զրուցեց՝ Շ.Շուշան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով