Քիմ Քարդաշյանը դստեր եւ ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան։ Քարդաշյանների ընտանիքը դուրս է եկել VIP սրահից։
Քիմին եւ նրա ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանին դիմավորել են հայկական տարազով եւ ավանդական աղուհացով։
Քիմ Քարդաշյանը ձեռքով ողջունեց հավաքվածներին, սակայն հրաժարվեց պատասխանել լրագրողների որեւէ հարցի։ Միայն լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք երջանիկ է հայաստանում լինելու համար, Քարդաշյանը կարճ արձագանքեց. «Շատ երջանիկ եմ»։Լրագրողները շրջափակել են նրա մեքենան եւ փորձում են հարցեր ուղղել, սակայն ապարդյուն։ Նշենք, որ Քարդաշյանները ժամանել են մեկուկես ժամ ուշացումով։
NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ Քիմն ու նրա ընտանիքը մնալու են Հայաստանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ արդեն ամրագրված են երկու հարկաբաժնի համարները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել էր Daily Mail-ի՝ Քիմ Քարդաշյանի նախնիների մասին տարածած լուրերը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:34, 28 հոկտեմբերի
«Ես անում էի այն ամենը, ինչ նա ուզում էր». Հյու Հեֆների այրին մեղադրել է Playboy-ի հիմնադրին բռնաբարությունների և ինցեստի մեջ՝ բացահայտելով առանձնատան կյանքի ցնցող մանրամասները19:07, 28 հոկտեմբերի
«Խաշ կա՞». Շառլ Ազնավուրի թոռնիկի անսպասելի ցանկությունը (տեսանյութ)17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ