Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Քարդաշյանը գյումրեցի բլոգերին խոստացել է անպայման կարդալ Արա Պապյանի գիրքը

00:06, 12 ապրիլի

Գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանին հաջողվել է Արա Պապյանի գիրքը նվիրել Քիմ Քարդաշյանին։ Ամերիկահայ աստղի՝ Գյումրի այցի ժամանակ բլոգերը մոտեցել է նրան ու անձամբ նվիրել գիրքը։

Գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանին հաջողվել է Արա Պապյանի գիրքը նվիրել Քիմ Քարդաշյանին։ Ամերիկահայ աստղի՝ Գյումրի այցի ժամանակ բլոգերը մոտեցել է նրան ու անձամբ նվիրել գիրքը։ «Քիմ Քարդաշյանը շնորհակալություն հայտնեց, ու ասաց, որ անպայման կկարդա այն»,- NEWS.am STYLE-ին ասաց  Արա Նախշքարյանը։

Նրա խոսքով՝ գրքի մեկ օրինակ էլ ինքը Քարդաշյանին խնդրել է հանձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Քարդաշյանը վերցրել է գիրքը եւ խոստացել, որ անպայման կհանձնի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանն անակնկալ է պատրաստել ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի համար:

Բլոգերը տեղեկացել է, որ հայաստանյան այցի շրջանակում Քիմը հնարավոր է՝ Գյումրի այցելի եւ պատրաստվում է նրան նվիրել Արա Պապյանի «ARBITRAL AWARD OF THE PRESIDENT OF THE UNITED STATES OF AMERICA WOODROW WILSON, FULL REPORT OF THE COMMITTEE UPON THE ARBITRATION OF THE BOUNDARY BETWEEN TURKEY AND ARMENIA WASHINGTON, NOVEMBER 22nd, 1920» գիրքը, որտեղ արխիվային փաստաթղթեր կան նրա ազգական՝ Վահան Քարդաշյանի մասին:

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Արա Նախշքարյանը պատմել էր, որ Վահան Քարդաշյանը 1920-ական թթ. համագործակցել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հետ եւ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի սահմանային քարտեզի գծման հարցում:

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search