Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 12-ին Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն այցելել են Megerian Carpet գործարան, որտեղ նրանց համար ընդունելություն էր կազմակերպվել: Քույրերի համար տարազներ են ցուցադրել, մատուցվել է մեր ազգային կերակրատեսակներից: Նրանց նաեւ տարազ են նվիրել, որը պատրաստվել է Տերյան մշակութային կենտրոնի կողմից: Քիմի եւ Քլոեի հետ են եղել նաեւ նրանց երկու զարմուհիները` Կառա եւ Քորթնի Քարդաշյանները:

Megerian Carpet-ից դուրս գալիս NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը ֆիքսել է աշխարհահռչակ հայուհիներին տարազով, իսկ այսօր այցելել Տերյան մշակութային կենտրոն` դրանց վերաբերյալ մանրամասներ պարզելու համար: Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ասաց, որ իրենց Քարդաշյանների համար տարազ կարելու առաջարկ է արվել Megerian Carpet-ի կողմից` մի քանի ամիս առաջ:
«Մենք վաղուց ենք համագործակցում Megerian Carpet-ի հետ, որտեղ գորգերի մեծ թանգարան կա: Գործարանի կառուցվածքն այնպիսին է, որ այնտեղ այցելելով` կարող ես ծանոթանալ, թե ինչպես են պատրաստվում գորգերը: Քարդաշյանի այցը պայմանավորված էր նրանով, որ նա ցանկանում էր տեսնել գործարանի թանգարանը, եւ մեզ ասացին, որ նա կցանկանա նաեւ ազգային հագուստ կրել: Այդպես սկսեցինք նրանց համար տարազներ կարել: Մեզ ուղարկեցին չափսերը, բայց ես մի փոքր անհանգստություն ունեի այն իմաստով, որ նա բավականին հետաքրքիր եւ բարդ կառուցվածք ունի, ուստի առանց նրա ներկայության տարազ կարելը մի փոքր դժվար էր, թեեւ մեր ազգային հագուստը կառուցվածքի առումով ոչ մի պարտադրանք չի դնում»,-նշեց Լիլիթը` հավելելով, որ առաջին հերթին փորձել են պարզել, թե արմատներով որտեղից է Քիմ Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանի համար կարված տարազի նախշերը
«Սկզբում տեղեկություններ կային, որ նա Կարինից է, ապա պարզվեց, որ Կարսից: Քանի որ մենք արդեն Կարինի շրջանի տարազներ ունեինք կարած, իսկ Կարսի` ոչ, մեզ համար էլ էր անչափ հետաքրքիր ուսումնասիրել այդ ամենը: Քիմի համար կարեցինք մուգ բալենու գույնի թավշից բաճկոն եւ զգեստ: Բաճկոնը ոսկեթել ասեղնագործած էր: Տարազի հետ կար նաեւ գլխազարդ, իսկ Քլոեի զգեստը մի փոքր այլ գույնի էր: Եվ երբ Քիմը հագավ բաճկոնը, այնքան համահունչ էր իր սպիտակ հագուստի հետ, կարծես պայմանավորված լինեինք, այնինչ նա չէր էլ տեսել, թե ինչ տարազ ենք կարել իր համար»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Քիմ Քարդաշյանի համար կարված տարազի բաճկոնը
«Ես չէի պատկերացնի, որ նրանց այդքան դուր կգան տարազները: Ամբողջ երեկոյի ընթացքում` մոտ մեկ ժամ, եղել են տարազներով եւ այդպես էլ դուրս են եկել գործարանից: Բացի այդ, Megerian Carpet-ում ցուցադրված են եղել նաեւ «Նարեկածին» արծաթյա զարդերը: Դրանցից կրում էր նաեւ Տերյան մշակութային կենտրոնի տարազով աղջիկներից մեկը, ով մասնակցում էր ցուցադրությանը: Պատկերացրեք, որ Քիմին այնքան էր դուր եկել զարդը, որ նա կանչեց այդ աղջկան եւ խնդրեց իրեն տալ զարդը»:
Ի դեպ, կենտրոնը ազգային տարրերով տիկնիկ է նվիրել Քիմի դստերը` Նորթին:
Քլոե Քարդաշյանի համար կարված տարազի բաճկոնը
Մոտավորապես այսպիսի գլխազարդ է պատրաստվել Քարդաշյան քույրերի համար
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ