Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ռեփեր Քանիե Ուեսթը եւ Քլոե Քարդաշյանը, Երեւանում գտնվելու ժամանակ, ճաշել են մի քանի ռեստորանային համալիրներում՝ «Պրովանս»-ում, «Dolmama»-ում, «Նոյան տուն»-ում եւ «Lebanon Tavern»-ում։
«Պրովանս» ռեստորանում Քիմը երկու անգամ ճաշելիս դդումով ապուր է կերել: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ռեստորանի մենեջերը: Նա պատմեց, որ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը, 4 անգամ է եղել ռեստորանում՝ հիմնականում նախընտրելով ոսպով, լոլիկով ապուրներ ու կոկտեյլներ: Ամուսինները դստեր՝ Նորթ Ուեսթի համար պաստա են պատվիրել:
«Dolmama» ռեստորան են գնացել Քիմը եւ Քլոեն։ Նրանք այնտեղ համտեսել են պասուց տոլմա։
«Քիմը շատ քիչ կերավ մեզ մոտ, քանի որ դիետա էր պահում։ Բայց վերջում շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ ամեն ինչ շատ համեղ էր»,- նշեց ռեստորանի մենեջերը՝ ավելացնելով․«Քիմը մեզ հորդորեց, որ Միացյալ Նահանգներում էլ բացենք «Dolmama»»։
Քլոեն նույնպես հավանել է պասուց տոլման։
Իսկ «Նոյան Տուն»-ում Քիմը եւ Քանիեն բացի գինի խմելուց նաեւ ճաշել են։ Ռեստորանի մատուցողի խոսքով՝ նրանք շատ են հավանել ուտեստները եւ մինչեւ վերջ կերել են։ Քիմի եւ Քանիեի հետ է եղել նաեւ փոքրիկ Նորթը, ով այստեղ շոգեխաշած հավ է կերել։ Հայկական գինին նույնպես դուր է եկել Քիմին եւ Քանիեին։
Զրուցեց՝ Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:12, 29 հունիսի
Նյու Յորքում սկսվել են «Ժառանգները» սերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանումները09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:47, 28 հունիսի
«Էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)23:12, 28 հունիսի
Հետապնդումների պատճառով․ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը կկանգնի դատարանի առջեւ22:38, 28 հունիսի
Հմայիչ․ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը22:12, 28 հունիսի
Փաստաբան Դոբրովինսկին Լյուբով Ուսպենսկայայի համար ազատազրկում է պահանջում21:38, 28 հունիսի
«Մի օր կբարձրանաս վեր, մի օր մի բան այն չի լինի, հաջորդ վայրկյանին քեզ հաջողությունը կժպտա...»․ Սոֆի Մխեյան (ֆոտո)21:12, 28 հունիսի
Կյանքն ավելի վառ դարձնելու 8 միջոց20:48, 28 հունիսի
«Երկինքը` հաստատ սահման չէ...»․ Հրաչուհի Ութմազյան (ֆոտո)20:09, 28 հունիսի
Իտալական Gucci ապրանքանիշը 930 դոլար արժողությամբ շների համար բաճկոն է թողարկել19:48, 28 հունիսի
Ռեգինա Տոդորենկոն քննադատել է լրագրողներին իր ծննդաբերության մասին լուրերի համար19:16, 28 հունիսի
«Lady in black». Մարինկա Խաչատրյանի street style-ը