«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ֆրանսիացի մի խումբ երգիչներ կերգեն հայերեն` հարգելով Եղեռնի զոհերի հիշատակը

18:30, 16 ապրիլի

Ապրիլի 25-ին Փարիզի հանրահայտ Գավո դահլիճում «100 համերգ Հայաստանի համար» միջոցառման շրջանակներում ֆրանսիացի երգիչները կերգեն հայերեն:

Բազմաթիվ արվեստագետներ որոշել են հավաքվել մեկ բեմում՝ կատարելու օպերային հանրաճանաչ արիաներ եւ հայկական երգեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Բաս-բարիտոն Ադամ Բարրոյի (Adam Barro) նախաձեռնությամբ Գավո սրահում ապրիլի 25-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի երեկո: NEWS.am STYLE-ի հետ զրույցում օպերային երգիչն ասաց, որ չէր ների իրեն, եթե լինելով հայ եւ գտնվելով Փարիզում, նման միջոցառում չնախաձեռներ: Բարրոն նշում է, որ ֆրանսիացի երգիչները դժվարությամբ են կարողանում արտասանել հայերեն բառերը, սակայն ինքը պահանջում է, որպեսզի նրանք հնարավորինս մաքուր կատարեն:


Ադամ Բարրոյի իրական անունը Մուրադ Ամիրխանյան է, սակայն իր խոսքով` ստիպված է եղել փոխել անունը, քանի որ դրա պատճառով իրեն շփոթում էին մահմեդականի հետ, այն ինչ նա քրիստոնյա է: Օպերային երգիչը ծնվել է Գյումրիում: 1988 թվականին ինքն ու եղբայրը հրաշքով են փրկվել երկրաշարժից` կորցնելով, ավաղ, իրենց ծնողներին: Երկրաշարժից մեկ տարի անց նա մի խումբ երեխաների հետ ուղեւորվում է Ֆրանսիա: Ուղեւորության նպատակը հայ մանուկներին ավերիչ երկրաշարժը մոռացնել տալն էր: Ադամը Ֆրանսիայում անցկացրեց կարոտալի երկու ամիս, որից հետո վերադարձավ` Երեւանում շարունակելու իր ուսումը: Ադամ Բարրոն արդեն 15 տարի է, ինչ բնակվում է Ֆրանսիայում: Նշում է, որ ամեն բանի հասել է շնորհիվ իր աշխատասիրության եւ Տիրոջ օգնության, ում եւ համարում է իր կյանքի զարմանալի պատմության կերտողը:

Ապրիլի 25-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի «Կռունկ ուստի կուգասը»՝ Ֆաննի Քրուեի մեկնաբանությամբ,  «Գարուն ա» ստեղծագործությունը` Ջուլիա Քնեքտի մեկնաբանությամբ, աշխարհահռչակ ջութակահարուհի Հիլդեգարդ Ֆեզնոն առաջին անգամ կմեկնաբանի Կոմիտասի «Ծիրանի ծառը»: Իտալացի դաշնակահար Դավիդ Պերրոնն առաջին անգամ կներկայացնի Բաբաջանյանի «Էլեգիան»: Առաջին անգամ տաղանդավոր դերասանուհի եւ արձակագիր Անահիտ Թոփչյանի մեկնաբանությամբ Փարիզում կհնչի Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»` «Դլե յամանի» հնչյունների ներքո: Ծրագրում կլինի նաեւ Սեւակի «Անլռելի զանգակատունը»` ֆրանսերեն թարգմանությամբ: Առաջին անգամ կհնչի Մարտիկի երգը » զուգերգ տարբերակով՝ Ռեմի Պուլակիսի եւ Ադամ Բարրոյի մեկնաբանությամբ, անզուգական քնարի նվագակցությամբ, որն ստանձնել է Իրիս Թորոսյանը:  


Ադամ Բարրոն պրպտել ու գտել է «Մայր Արաքսի ափերով» ստեղծագործությունը ֆրանսերեն թարգմանությամբ, որը նա առաջին անգամ կհանձնի ֆրանսիացի հանդիսատեսի դատին: Համերգի ընթացքում առաջին անգամ Ադամ Բարրոն կներկայացնի Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», ինչպես նաեւ Էդուարդ Աբրահամյանի «Արարատ»-ը: Համերգի սկիզբը կազդարարեն երկու երգչուհիներ՝ մոմերը ձեռքներին` կատարելով Բաբաջանյանի «Վոկալիզը»:

Այս յուրօրինակ համերգը կեզրափակվի եւս մեկ պատմական ստեղծագործությամբ: Ամբողջ համերգային կազմը հայերենով կերգի Հովհաննես Թումանյանի խոսքերով գրված` Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիքիս հետ» ստեղծագործությունը:

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել