Հանրապետության հրապարակին հարող փողոցներն առավոտից փակ են։ Ոստիկանները ժամը 11-ից արգելել են ելումուտը հրապարակ, System of a Down-ի երկրպագուներին հեռացրել են տարածքից։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում պատրաստված բեմի վրա քիչ առաջ տեղի է ունեցել լեգենդար ռոք խմբի համերգի փորձը։ Այս պահին բեմի վրա աշխատում են միայն տեխնիկները։
Երկրպագուների մեծ խմբեր հավաքված են Շահումյանի հրապարակում, մինչեւ թույլ կտան մտնել հրապարակ։ Հավաքվածների թիվը գնալով ավելանում է։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 20։00-ին, System of a Down ռոք խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the Souls համերգային շրջագայության շրջանակում:
Նշենք, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակից՝ Վազգեն Սարգսյան փողոցով, անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Համերգի մասնակիցները հրապարակից կարող են դուրս գալ միայն Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից: Աբովյան եւ Նալբանդյան փողոցներով քաղաքացիների մուտքն ու ելքն արգելվում է: Համերգի մասնակիցների թիվը սահմանափակ է, նրանց իրերն էլ ենթարկվելու են զննման:
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը