Ամերիկյան հայտնի մարզիկ, Օլիմպիական չեմպիոն (1976), Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները ուրբաթ երեկոյան եղել է Դիանա Սոյերի հաղորդման հյուրը (ABC հեռուստաընկերություն)։ Բրյուսը պատմել է իր սեռական կողմնորոշման խնդրի մասին եւ նշել, որ այլեւս չի ցանկանում ապրել կեղծիքի մեջ։
«Ես կին եմ։ Ես ինձ ավելի շատ կին եմ համարում, քան տղամարդ։ Ես այլեւս չեմ կարող։ Ես ավելի կանացի, քան առնական մտածելակերպ ունեմ։ Սակայն դեռեւս իմ մեջ տղամարդուն բնորոշ որոշակի մասեր կան, բայց միեւնույնն է, կողմնորոշմամբ ինձ կին եմ զգում։ Ես նույնասեռական չեմ, ես միշտ հետերոսեքսուալ եմ եղել, ապրել կնոջս եւ երեխաներիս հետ»։
Նման աղմկահարույց հայտարարությունից հետո ԶԼՄները փորձել են հասկանալ Բրյուսի նախկին կնոջ եւ երեխաների վերաբերմունքը։
«25 տարի ես նրան իմ ամուսինն ու երեխաներիս հայրն եմ համարել, իսկ այժմ նրան կարող եմ հերոս կոչել»,- սոցիալական կայքերից մեկում գրել է Քրիս Ջեները։
«Սերը գեղեցիկ կյանքով ապրելու խիզախություն է։ Բրյուսը սեր է։ Ես սիրում եմ քեզ, Բրյյուս»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
«Ես այնպե՜ս եմ հպարտանում քեզնով։ Մեր հայրերը մեր հերոսներն են»,- գրել է Քլոեն։
«Ես հպարտանում եմ իմ հայրիկով։ Նա իր անվախ քայլով կարող է փոխել աշխարհը։ Սա մեծ պատիվ է ինձ համար»,- ավելացրել է Քորթնին։
«Ես սիրում եմ քեզ ու հպարտանում եմ քեզնով, իմ հերոս»,- գրել է Քենդալ Ջեները։
«Իհարկե ինձ համա դժվար էր լսել դա։ Ես հպարտանում եմ քեզնով, հայրիկ։ Դու այնքան քաջ ես։ Իմ հերոսն ես»,-գրել է Քայլի Ջեները։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:16, 11 սեպտեմբերի

23:10, 10 սեպտեմբերի
Շվեդիան խելագարվում է միլիարդատերերի համար. Ինչպես IKEA-ի և համեստության երկիրը բացահայտեց «հարստության պոռնոն»22:18, 10 սեպտեմբերի
Կանանց 80%-ը սխալ չափսի կրծկալ է ընտրում. Ահա, թե ինչպես դա կարող է վնասել ձեր կրծքին և մեջքին21:36, 10 սեպտեմբերի
«Birkin-ը մահացել է». Հարուստ կանայք զայրացած են ինֆլուենսերների կողմից պաշտամունքային պայուսակը ծաղրի առարկա դարձնելու համար20:21, 10 սեպտեմբերի
Ռեկորդային՝ 1.87 միլիարդ դոլարի ամուսնալուծություն. հարավկորեացի մեծահարուստը նախկին կնոջը նվիրել է իր կայսրության մեկ երրորդը19:30, 10 սեպտեմբերի
Maison Margiela-ն նորաձևությունը խորասուզում է հոգեբանական թրիլերում17:00, 10 սեպտեմբերի
«Գոյ»-ը վերադարձ չէ, շարունակություն է․ դերասան Արսեն Ազիզյանը՝պայքարի, կորսված բեմի և չլռող թատրոնի մասին16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը