Հարգելի տղամարդիկ, մեծ ուշադրությամբ կարդացեք այս հոդվածը։ Ձեզ ենք ներկայացնում այն արտահայտություններ, որոնք իսկապես բարկացնում են կանանց։
1. «Թուլացիր»
Նա ցանկանում է ասել. «Օ՜, սիրելիս, այդքան մի անհանգստացիր։ Սա այնքան էլ մեծ խնդիր չէ»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Գրողը տանի, գժվել ես»
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. նշանակություն չունի, արդյոք ձեր խոսքում թաքնված ենթատեքստեր կան, թե ոչ։ Այն ասես կրակին յուղ լցնի։
Հոմանիշ. «Խորը շնչիր».
2. «Խելագարվել ես»
Նա ցանկանում է ասել. «Դու շատ անտրամաբանական քայլեր ես անում»
Ինչպես է կինը հասկանում դա: «Քո ասածը բացարձակ հիմարություն է»
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. Կանայք երբեք իրենց խելագար չեն համարում։
Հոմանիշ. «Քո խոսքերը անտրամաբանական են»։

3. «Իմ նախկին ընկերուհին այդպես չէր վարվում»
Նա ցանկանում է ասել. «Իմ նախկին ընկերուհին անգամ չէր մտածել դրա մասին»
Ինչպես է կինը հասկանում դա. «Նա ցանկանում է լքել ինձ»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. սա գոտկատեղից ներքեւ հարված է. խուսափեք այս արտահայտությունը կառելուց։
Հոմանիշ. «Սա տարօրինակ է։ Ես զարմացած ու հիացած եմ»։
4. «Դու լուն ուղտ ես դարձնում»
Նա ցանկանում է ասել. «Դա այնքան էլ կարեւոր չէ»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Ես թքած ունեմ դրա վրա»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. սա մտահոգություն է առաջացնում կնոջ մոտ։
Հոմանիշ. «Դա կարեւոր չէ»։
5. «Դու տարօրինակ ես»
Նա ցանկանում է ասել. «Քո մտքերն այնքան էլ տրամաբանական չեն»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու անիմաստ խնդիրներ ես ստեղծում»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. սա ապացուցում է, որ կինը խելագարվել է:
Հոմանիշ. «Դա ճիշտ չէ».
6. «Դու զվարճալի ես»
Նա ցանկանում է ասել. «Դու հիանալի տեսք ունես»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու սարսափելի տեսք ունես»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. Ասեք այն, ինչ կինը ցանկանում է լսել։
Հոմանիշ. «Զիլ է».
7. «Կարեւոր չէ»
Նա ցանկանում է ասել. «Դու ճիշտ ես».
Ինչպես է կինը հասկանում դա. «Ես չեմ պատրաստվում ժամանակս անիմաստ ծախսեմ քեզ հետ խոսելով»
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը . սա բավականին վիրավորական է կնոջ համար։
Հոմանիշ. «Ամեն ինչ լավ է»։
8. «Ես խելագար չեմ»
Նա ցանկանում է ասել. «Ես խելագար չեմ, եւ վերջ»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Ես խմած եմ, ու դու չես ցանկանում լսել իմ հոգին»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. կինը շատ լավ հասկանում է, որ դուք խմած եք։
Հոմանիշ. «Ամեն ինչ լավ է»։

9. «Նույն տեսքն ունես»
Նա ցանկանում է ասել. «սա լավագույն սանրվածքն է, որը ես երբեւէ տեսել եմ»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու 200 դոլար ես ծախսել այս սանրվածքի համար»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը: Մի ստեք կանանց։ Նրանք միանգամից հասկանում են դա։
Հոմանիշ. «Փոփոխություն չնկատեցի»։
10. «Հիվա՞նդ ես»
Նա ցանկանում է ասել. «Ես անհանգստանում եմ քո առողջության համար»
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու սարսափելի տեսք ունես»։
Ինչու չպետք է օգտագործել այս արտահայտությունը. Դուք ամաչեցնում եք կանանց։
Հոմանիշ. «Հոգնե՞լ ես»
11. «Դու մեծ հետույք ունես»
Նա ցանկանում է ասել. «Ինձ դուր է գալիս քո հետույքը»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու պետք է ազատվես ավելորդ կիլոգրամներից»
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. «Սա հաճոյախոսություն չի համարվում: Ձեր միտքը ուղիղ եւ գեղեցիկ շարադրեք։
Հոմանիշ. «Հմայիչ ես».
12. «Ամեն ինչ կարգին է, ոչ մեկը ոչինչ չի նկատի»
Նա ցանկանում է ասել. «Ես անգամ չեմ տեսնում այդ կնճիռը».
Ինչպես է կինը հասկանում դա. «Ես նկատել եմ քո կնճիռները»։
Ինչու չպետք է օգտագործել այս արտահայտությունը. կանանց կարծում են, որ նրանց հաջողվում է թաքցնել իրենց թերությունները։
Հոմանիշ. «Դու էլ ես այն տեսնում»։
13. «Ես ուզում եմ միայնակ մնալ»
Նա ցանկանում է ասել. «Ես այժմ շատ զբաղված եմ, ու ինձ կենտրոնանալ է հարկավոր»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու խեղդում ու ճնշում ես ինձ»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. դիմադրությունն ավելի մեծ է լինում, իսկ արդյունքը՝ բացասական։
Հոմանիշ. «Ինձ մի քիչ ժամանակ է հարկավոր»։

14. «…Ինչու՞ ես ընկերություն անում նրա հետ»
Նա ցանկանում է ասել. «Ինչու՞ ես ժամանակ հատկացնում անարժան մարդկանց»։
Ինչպես է կինը հասկանում դա. «Դու չես ճանաչում քո ընկերուհիներին»։
Ինչու՞ չպետք է օգտագործել այս արտահայտությունը. կանայք նույնպես պետք է ընկերներ ունենա՝ թեկուզ վերջիններս դու չգան տղամարդուն։
Հոմանիշ. «Ինչու՞ ես նրա հետ շփվում».
Ashley Fern
14 ‘Innocent’ Things Guys Say That Make
Their Girlfriends Explode via Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին11:29, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին թիրախավորել է «վախ տարածող ավտորիտարներին» և խստորեն քննադատել ԱՄՆ վարչակազմը11:17, 3 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր 13-ամյա դստերը ռետուշ արած քթի պատճառով ծաղրելու մեջ