Անկասկած, շատերն են մտածել մեր կյանքում սիրախաղի դերի ու նշանակության մասին։ Չէ որ ցանկացած կին-տղամարդ հարաբերություն սկսվում է հենց սիրախաղից։ Ի դեպ, սիրախաղը բարձրացնում է տրամադրությունը եւ հուշում, որ դու ցանկալի ես։
Գրավիչ հայացք, հրապուրիչ ժպիտ... այս ամենը բավականին հեշտ ու պարզ երեույթներ են թվում, սակայն իրականում ոչ բոլորն են կարողանում այդպես հեշտությամբ գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Այսպիսով, ներկայացնում ենք սիրախաղի արվեստին տիրապետելու գաղտնիքները։
Ինչից սկսել
Առաջին հերթին պետք է մոռանալ ինքնաքննադատության մասին եւ չմտածել՝ «իմ տարիքին սազական քայլ չէ» կամ «ես շատ գեր ու տհաճ անձնավորություն եմ» արտահայտությունները։ Հմայիչ է նա, ով ինքնավստահ է ու սիրում է ռիսկի դիմել։ Սիրախաղը պետք է սկսել ճիշտ ու գեղեցիկ խոսքերից եւ գրավիչ հայացքներից։
Ինչպես շարունակել
Ավելի պարզ եղիր։ Առաջին նախադասությունը չպետք է պերճախոս ու յուրօրինակ արտահայտություն լինի։ Կարելի է խոսել տվյալ պահի, իրադարձության, միջոցառման, տեղի, հետաքրքրությունների մասին։ Օրինակ, «Ձեզ դուր է գալիս այս երաժշտությունը» կարող է հաճելի զրույցի սկիզբ լինել, որի ընթացքում չպետք է մոռանալ ժպիտի եւ կրակոտ հայացքների մասին։
Իսկ եթե արդյունքը գոհացնող չէ
Պետք չէ հուսահատվել, եթե ձեր ժպիտը ներգործություն չի ունենում, կամ խոսակցությունը երկար չի շարունակվում։ Միգուցե, նա ատամնացավ ունի, կամ ինչ-որ խնդիր անհանգստացնում է նրան։
Իսկ եթե ձեր համառությունը ոչ մի արդյունք չի տալիս, ուրեմն հարկավոր է դադարել ժպտալ, ասել՝ «ուրախ էի ծանոթության համար, բայց շտապում եմ» եւ հեռանալ։ Դուք ավելի հաճելի զրուցակցի եք արժանի։
Ամեն ինչ կստացվի
Հոգեբանները կարծում են, որ պետք է ավելի շատ սիրախաղեր սկսել, որպեսզի բարձրանա ինքնագնահատականը եւ մեծանա փորձն այս հարցում։ Սա նաեւ կօգնի ճանաչել մարդկանց եւ գնահատել նրանց առավելություններն ու թերությունները։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը