Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ի՞նչ անել, եթե ամուսինը դավաճանում է

21:11, 9 մայիսի

Խանդը բավականին ծանր բեռ է եւ այն մարդու համար, ով խանդում է, եւ նրա համար, ում խանդում են։ Բայց եթե դուք գիտակից անձնավորություն եք եւ ցանկանում եք ազատվել այդ տանջող զգացմունքից, որը բնորոշ է գրեթե բոլոր կանանց, ովքեր պարզում են իրենց ամուսնու դավաճանության մասին, ուրեմն ծանոթացեք մեր առաջարկած խորհուրդներին։

Եթե սկսեք լաց լինել, արտասվել կամ նախատել ամուսնուն, ձեզ չի հաջողվի փոխել իրավիճակը կամ ամուսնու վարքագիծը։ Արդյունքում, տուժելու եք միայն դուք։ Ավելին, եթե դուք մշտապես վիճեք ամուսնու հետ եւ խանդի տեսարաններ ստեղծեք, ամուսինը մեկընդմիշտ կհեռանա սիրուհու մոտ, որտեղ նրան, մխիթարում են, սփոփում եւ այլն։ Այս դեպքում նա անգամ կարող է հայտարարել, որ կինն ուղղակի անտանելի էր դարձել՝ մոռանալով իր դավաճանության մասին։

Եվ ամենակարեւորը՝ չպետք է մոռանալ երեխաների մասին։ Դուք հասուն մարդիկ եք եւ վաղ թե ուշ հաղթահարելու եք դժվարությունները, իսկ երեխաները, ովքեր ձեր վիճաբանությունների ականատեսն են դառնում, չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու է ընտանեկան անդորրը խաթարվել։ Իսկ սա կարող է հոգեբանական լուրջ խնդիրներ առաջ բերել։

Խորհուրդ առաջին. Մի մոռացեք, որ տղամարդիկ կանանց պես կայուն բանվորություն չունեն, եւ նրանք ամեն կերպ փորձում են ապացուցել, որ «իսկական տղամարդ» են ու կարող են գրավել ցանկացած կնոջ։ Ուստի, մի կարծեք, որ ամուսնանալով դուք կարող եք ամբողջ կյանքում ձեր կողքին պահել որեւէ մի տղամարդու։

Համաձայնեք, որ ցանկացած կնոջ նույնպես դուրեկան է, երբ նա զգում է, որ ցանկալի է հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Պարզապես պետք է հիշել, որ կանայք ավելի լայնախոհ են եւ երբեք չեն կորցնում իրենց առողջ դատողությունը։

Խորհուրդ երկրորդ. Հաշվի առեք, որ շատերն են դավաճանում իրենց կանանց, եւ ամուսնական անհավատարմությունը բավականին տարածված երեւույթ է։ Կան տղամարդիկ, որոնք իրենց կանանց դավաճանում են «հենց այնպես», որովհետեւ «հանգամանքների բերումով այդպես ստացվեց»։ Այսինքն նա նախօրոք մտադիր չէր, ամեն ինչ անսպասելի ստացվեց, պահի ազդեցության տակ։

Մտածեք այս մասին եւ փորձեք հասկանալ նրանց։ Կանայք նույնպես կարող են հայտնվել նման իրավիճակներում, պարզապես տղամարդկանց հնարավորություններն ու սեռական ցանկությունն ավելի մեծ է։

Փորձեք ավելի հանդուրժող լինել տղամարդու այս փոքրիկ թուլության նկատմամբ։ Այս պարագայում դավաճանությունը վերածվում է դրամատիկ մի ներկայացման, եթե կինը սկսում է դրամատիկ տեսարաններ ստեղծել։ Պետք չէ լուն ուղտ դարձնել եւ ողբերգական մթնոլորտ ստեղծել ընտանիքում։

Խորհուրդ երրորդ. Հասկացեք ամուսնու դավաճանության պատճառը։ Իհարկե, կարելի է մտածել շատ պարզ ուղղությամբ եւ ամեն ինչում մեղադրել «կնամոլ» ամուսնուն։ Սա միգուցե հոգեպես հանգստացնի ձեզ, բայց խնդիրները դրանով չեն լուծվի։

Ամուսնական դավաճանությունները առաջին հերթին վկայում են ներդաշնակության պակասի կամ բացակայության մասին։ Եթե տանը անհետաքրքիր է (եւ հոգեբանական, եւ սեռական առումով), տղամարդը հաճույք չի ստանում ընտանեկան կյանքից եւ իր երջանկությունը դրսում է փնտրում։

 

 

 

Աղբյուրը՝ missfit.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել