Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ինչպես անել, որ սիրահարվեն ձեզ

22:07, 11 մայիսի

Կյանքի ուղեկից գտնելու եւ նրան գերելու համար պետք են որոշակի հմտություններ։ Իհարկե, սիրահարվածությունը հիանալի զգացում է, սակայն հարաբերությունների սկզբում շատ դժվար է ստիպել հակառակ սեռի ներկայացուցիչներին սիրո խոստովանություն անել ձեզ։ Բայց կան որոշ խորամանկություններ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

Միշտ այնպես հագնվեք՝ ասես պատրաստ եք հանդիպել նրա հետ

Իհարկե, պետք չէ հագնել ձեր ամենալավ հագուստը, երբ գնում եք հաց գնելու, բայց տանից դուրս գալուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ ինձ դու՞ր է գալիս իմ տեսքը»։

Բնական, դրական եւ լավատես եղեք

Եթե դուք իսկապես ցանկանում եք գրավել մեկ ուրիշին, փորձեք լինել անկեղծ, բնական եւ լավատես։ Պետք է միշտ առույգ, աշխույժ եւ ակտիվ լինել։

 Տեսողական շփում

Փորձեք տեսողական կապ եւ շփում հաստատել ձեզ հետաքրքրող անձնավորության միջեւ։ Նայեք նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հայացքը ձեզ ուղղված չէ։ Աչքերի շփումը մեծ ազդեցություն կարող է ունենալ հարաբերություններում։

Արագ գործեք

Սկզբում հարկավոր է տեսողական կապ հաստատել, իսկ հետո ձեր նպատակին հասնելու համար պետք է անցնել ավելի հստակ քայլերի։ Օգտվեք ցանկացած առիթից, մոտեցեք նրան ու սկսեք խոսել։

Սովորեք ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն բավականին ազդեցիկ ու ներգործող միջոց է դիմացինին գրավելու համար։  Սակայն այս միջոցը ճիշտ կիրառելու համար հարկավոր է ուսումնասիրել ժեստերի լեզուն  եւ կարողանալ գործնականում օգտագործել այն։

Անկեղծություն

Եթե զրույցը հիանալի ընթացք է ստանում, ուրեմն կարելի է փոքր-ինչ անկեղծանալ, ինչն ավելի կմտերմացնի ձեզ։ Սակայն չպետք է անցնել թույլատրելիի սահմանը, քանի որ ձեզ միգուցե հիմարի պես ընկալեն։

Առաջին հանդիպում

Առաջին հանդիպումը պետք է անցկացնել մի այնպիսի վայրում, որտեղ ձեր ընտրյալը չի եղել։ Հանդիպումը կարող է նաեւ էքստրեմալ լինել (բայց կրկին չպետք է մոռանալ թույլատրելի սահմանների մասին), քանի որ վախենալիս նույն հորմոններն են արտադրվում, ինչ տեսողական շփման ժամանակ։

Հպվեք նրան (խորհուրդ՝ տղամարդկանց համար)

Առաջին հանդիպման ժամանակ կարելի է նուրբ եւ մեղմ հպվել կնոջը, որպեսզի նա զգա ձեր կիրքն ու ցանկությունը, բայց դա չպետք է վերածվի ոտնձգության։

Տղամարդիկ չեն հիշում կանանց հագուստը

Սովորաբար այդպես է ստացվում. տղամարդիկ չեն հիշում, թե ինչ էր հագել կինը, եւ նրանք ուշադրություն չեն դարձնում մանրուքներին։ Այո, կանայք պետք է գեղեցիկ հագուստով լինեն, բայց միեւնույնն է, տղամարդկանց դա չի հետաքրքրում։

Կանայք պետք է գործով զբաղվեն, իսկ տղամարդիկ՝ ուշադիր լսեն

Այնպես է ստացվել, որ կանայք սիրում են ականջներով, ուստի, պետք է ուշադիր լսել, թե ինչ է կինն ասում եւ շարունակել զրույցն այն թեմայի մասին, որի հարցում դուք նույն կարծիքն ունեք։ Սակայն պետք չէ հաճոյանալ նրան, քանի որ դուք ոչ թե նրա սիրելին կամ ընտրյալը կդառնաք, այլ պարզապես լավ ընկերը։

Իսկ տղամարդիկ չեն սիրում շատախոս կանանց։ Տղամարդիկ սիրում են գործել, ուստի նրանց հետ կարելի է բոուլինգի գնալ կամ դահուկ եւ չմուշկ քշել։

Նուրբ հաճոյախոսություններ արեք

Նուրբ հաճոյախոսություններ անելն ավելի հեշտ է, քան թվում է։ Պետք է գովել ոչ թե  նրա ընդհանուր գեղեցկությունը, այլ թե ինչպես է հարդարել մազերը, եղունգները եւ այլն։ Հնարամիտ եղեք։

Արեք այն, ինչ փոխադարձ ստանում եք

Այլ խոսքով՝ արեք այն, ինչ զգում եք, որ դիմացինը փոխադարձաբար տալիս է ձեզ։ Սա վերաբերում է եւ կանանց, եւ տղամարդկանց։ Պետք չէ հաճախ զանգել տղամարդուն, եթե նա ինքը ձեզ չի զանգում։ Իսկ տղամարդը չպետք է կնոջը մշտապես նվերներով հեղեղի։ Նվերները պետք է տալ սրտանց եւ միայն այն դեպքում, երբ իրականում ցանկանում եք։

Հարգեք միմյանց

Այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Եթե դուք իսկապես հարգեք միմյանց (չպետք է մոռանալ, որ այս ամենը պետք է փոխադարձ լինի), ուրեմն ձեր հարաբերությունները գեղեցիկ սկիզբ եւ ավարտ կունենան։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search