Այսօր «Եվրատեսիլ-2015»-ի հայ պատվիրակներն այցելել են Ամերիկյան համալսարան։ «Genealogy»-ի անդամներ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) եւ Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին իրենց արմատների, երաժշտական կարիերայի մասին, ինչպես նաեւ մի քանի երգ կատարեցին։
Ամերիկյան համալսարանի ուսանողներն էլ անակնկալ էին պատրաստել «Genealogy»-ի անդամներին՝ պարային եւ երաժշտական համարների տեսքով։
Համալսարանի ուսանողները նաեւ հարցեր ուղղեցին «Եվրատեսիլ-2015»-ի հայ պատվիրակներին։ Անդրադառնալով հարցին, թե ինչ են պատկերացնում՝ Հայաստան ասելով եւ ինչպես են զգում իրենց հայ լինելը, «Genealogy»-ի անդամները նշեցին.
Եսայի Ալթունյան. «Հայաստան ասելով ուժ եմ պատկերացնում»։
Վահե Թիլբյան. «Հայ լինելս զգում եմ քթիս օգնությամբ»,-կատակեց երգիչը։
Ինգա Արշակյան. «Հայաստանն ինձ համար նոր թխած հացի հոտն է, ջուրն է, մշակույթը»։
Ստեֆանի Թոփալյան. «Ընտանիքն է ինձ համար Հայաստանը»։
Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյան. «Հայաստանը կբնորոշեմ մեկ բառով՝ սեր»։
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ