Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նամակ խմբագրությանը. Ես վախենում եմ ծննդաբերությունից

21:10, 13 հունիսի

Ողջույն, իմ անունը Մարինա է, եւ ես 30 տարեկան եմ։ Երեք տարի առաջ ես երկրորդ անգամ ամուսնացա։ Առաջին ամուսնությունից մեկ դուստր ունեմ։ Այժմ նա 6 տարեկան է։ Ամուսինս շատ լավ է վերաբերում դստերս։ Կարող եմ վստահաբար ասել, որ նա երեխայիս համար հայր է դարձել։ Բայց ամուսնությունից մեկ տարի անց նա սկսեց պնդել, որ մենք պետք է համատեղ երեխա ունենանք։ Իհարկե, սա բնական ցանկություն է՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ նա ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի։ Բայց որքան էլ որ տարօրինակ թվա, ես այլեւս չեմ ցանկանում երեխա լույս աշխարհ բերել։

Ես վախենում եմ ծննդաբերությունից։ Խնդիրն այն է, որ առաջին ծննդաբերությունը շատ դժվար եմ անցկացրել. թունավոր հղիության պատճառով քիչ էր մնում այն աշխարհ գնայի։ Ծննդաբերությունից հետո բժիշկներն ասացին, որ երկրորդ երեխայի դեպքում կրկին թունավոր  հղիություն տանելու հավանականությունը շատ մեծ։ Եվ այժմ միայն ծննդաբերելու միտքն ինձ սարսափեցնում է։ Թվում է՝ ես կմահանամ։ Ամուսինս վստահեցնում է, որ նա կգտնի լավագույն բժիշկներին եւ անգամ անհրաժեշտության դեպքում ես արտասահմանում երեխա կունենամ։ Ես տեսնում ու հասկանում եմ, որ նա շատ է ցանկանում երեխա ունենալ։ Եվ որքան էլ, որ ամուսինս լավ վերաբերի դստերս, նա Իր երեխան է ուզում։ Բայց ես էլ չեմ կարողանում իմ վախը հաղթահարել։ Ինձ ոչ թե թվում է, այլ վստահ եմ, որ ես կմահանամ։ Մյուս կողմից, չեմ կարողանում նայել, թե ինչպես է տանջվում ամուսինս, քանի որ հասկանում եմ, որ նա տանջվում է։

Վերջերս մենք հաճախ ենք վիճում. ընդ որում, մանրուքների պատճառով։ Ես հասկանում եմ, որ այս բոլոր վիճաբանությունների պատճառը իմ՝ երեխա չունենալն է։ Մի անգամ ես առաջարկեցի, որ երեխան ծնվի փոխնակ մոր միջոցով, բայց նա կտրականապես մերժեց։ Ամուսինս սխալ է համարում դա, քանի որ նա ցանկանում է երեխա ունենալ հենց իր սիրելի կնոջից։ Բոլոր բոլոր պնդումները, որ միեւնույնն է, երեխան մերն է, համոզիչ չեն նրա համար։ Այժմ ամուսինս պարբերաբար նշում է, որ ես նրան այնքան էլ շատ չեմ սիրում, եթե չեմ կարողանում հաղթահարել իմ «կանացի» վախերը։ Սակայն խնդիրն այն է, որ ոչ մի բժիշկ չի երաշխավորում, որ առաջին հղիության ժամանակ վերապրած իմ զգացողությունները չեն կրկնվի։ Բժիշկները նշում են, որ հավանականությունը 50/50 է, իսկ դա անհանգստացնում է ինձ։ Մեր վերջին վիճաբանության ժամանակ ամուսինս անգամ հայտարարեց, որ «նորմալ» կին կգտնի, որը կկարողանա երեխա լույս աշխարհ բերել իր համար։ Եվ չնայած ավելի ուշ նա ասաց, որ զայրացած ու բարկացած է եղել այդ պահին՝ ես հասկանում եմ, որ վաղ թե ուշ իր խոսքերը կիրականան։

Ես հիասթափված եմ։ Չգիտեմ, թե ինչ անեմ։ Ինչպես հաղթահարեմ վախերս։ Ես չեմ ցանկանում կորցնել նրան։ Միայն այն միտքը, որ ամուսինս կարող է լքել ինձ, հուսահատության գիրկն է գցում ինձ եւ թվում է, որ ես կխելագարվեմ։ Բայց երկրորդ հղիության միտքը նույնպես պակաս սարսափազդու չէ։ Հենց այդ պատճառով ես որոշեցի գրել այս նամակը։ Միգուցե ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում եւ կարող է ինձ օգնել...

 

 

Մարինա Վ.

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել