«Ոսկե ծիրան» 12-րդ Երեւանի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ծրագրի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքով՝ փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքարության եւ ներկայացվող ֆիլմերի աշխարհագրական ընդլայմնան մասին:
Նա նշեց, որ 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ։ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ։ Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը»,- հավելեց Միքայել Ստամբոլցյանը:
Փառատոնի անփոխարինելի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում նշեց, որ ուրախ ու հպարտ են, որ այս առաքելությունն իրականացվում է։ «Մենք հավատում ենք, որ փառատոնը ոչ միայն միջազգային կինոփառատոն է, այլ՝ առաքելություն, որի նպատակն է էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»,- ասաց Յիրիկյանը։
Նշենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը։ «Երեւանյան պրեմիերաններ», «Հետհայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւ' հանդիսատեսին, եւ' կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին։
Փառատոնի շրջանակում իրականացվող` Հայոց եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագրերն են՝ «Մենք կանք»-ը եւ «Այլեւս երբեք»-ը։ Փառատոնի օրերին կկայանա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ։
Այս տարի ժուրիի կազմում են՝ «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Ռոբեր Գեդիգյանը (Ֆրանսիա), «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ» Մարեկ Հովորկանը (Չեխիա), ««Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ»՝ Հովիկ Հաբեշյանը (Լիբանան), «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ»՝ Ալեքսանդր Գրոզեւը (Բուլղարիա)։
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների եւ կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի քաղաքապետարաին աջակցությամբ։
Մելինե Տոնոյան (լուսանկարները՝ NEWS.am Style-ի)
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ