Իմ ամուսնությունը կործանման եզրին է։ Նյարդերս արդեն տեղի են տալիս, եւ ես պատրաստ եմ ոչ միայն ամուսնալուծվել, այլեւ փախչել Հայաստանից։ Ես ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ, որ այն մարդը, ում ես սիրել եմ ու ամենահարազատ էակը համարել, ընդունակ է նման դաժան վերաբերմունք ցուցաբերել իմ նկատմամբ։ Սակայն ամեն ինչի մասին հերթով։
Ես ամուսնացել եմ երկու տարի առաջ։ Ըստ հայկական չափորոշիչների՝ բավականին ուշ եմ ամուսնացել. 30 տարեկան էի։ Ես մինչ այդ լուրջ սիրավեպեր եմ ունեցել։ Իմ ամուսինը 5 տարով ավելի մեծ է։ Նա միանգամից գրավեց ինձ իր հումորի զգացումով, ազնիվ եւ մարդամոտ բնավորությամբ։ Հենց սկզբից նա հայտարարեց, որ իր համար հարաբերություններում ամենակարեւորը անկեղծությունն է։ Բնականաբար, 30 տարեկանում ես արդեն կույս չէի, եւ դա նրա համար զարմանալի եւ անսպասելի չէր։ Ավելին, նա պնդում էր, որ դա ոչ մի նշանակություն չունի իր համար եւ նշում էր, որ մեզանից ամեն մեկն էլ ունի անցյալ, գաղտնիքներ, բայց կարեւորը ներկան է։ Չնայած կարծում էի՝ կարիք չկա, որ նա իմ անցյալին վերաբերող ամեն ինչ իմանա, բայց նա պնդում էր։ Ուստի, ես ամեն ինչ պատմեցի նրան։ Դրանից հետո մենք եւս վեց ամիս հանդիպեցինք, իսկ հետո ամուսնացանք։
Ամուսնությունից մի քանի ամիս անց նա փոխվեց։ Նրան հաջողվեց անել այնպես, որ ես սկսեցի այլեւս չշփվել իմ ընկերների, գործընկերների եւ ծանոթների հետ։ Ես չէի նկատել, որ անգամ ընկերուհիներիս հետ չեմ շփվում։ Ոչ մի երեկույթ կամ միջոցառում։ Երբ արդեն երեխայի է սպասում, նա անգամ պահանջեց, որ աշխատանքից դուրս գամ։ Այս բոլոր հարցերում ես կասկածելի ոչինչ չէի տեսնում, սակայն կարծում էի, որ կարող եմ մինչեւ դեկրետ գնալը աշխատել։ Երբ ես ասացի այս մասին, նա հայտարարեց, որ իր ապագա երեխայի մայրը պետք է պարկեշտ կնոջ կյանքով ապրի։ Սկզբում կարծում էի, որ կատակում է, սակայն հետո նա նշեց, որ առանց այդ էլ ամուսնացել է «կասկածելի հեղինակություն ունեցող» կնոջ հետ եւ չի ցանկանում, որ իր երեխան տառապի այդ պատճառով։ Ես ցնցված էի. «Ես թույլ չեմ տա, որ շփվես քո նախկին սիրեկանների հետ։ Եվ ընդհանրապես, դու պետք է շնորհակալ լինես, որ ես ամուսնացա քեզ հետ»։ Նրա ամեն մի խոսքը մեծ հարված էր ինձ համար։ Նրա մեղադրանքները անարդարացի, անտեղի եւ վիրավորական էին։ Ես զայրացած հավաքեցի իրերս եւ հեռացա։ Սակայն մեկ շաբաթ անց մենք հաշտվեցինք։ Ամուսինս ասաց, որ այդ ամենն ասել է բարկացած վիճակում եւ այլեւս նման բան չի կրկնվի։ Ես հավատացի։
Երեխայի ծնունդից հետո նա անտանելի դարձավ։ Ցանկացած՝ նույնիսկ փոքրիկ վիճաբանություն ավարտվում էր իմ անցյալի մասին ինչ-ինչ ակնարկներով։ Հերթական վիճաբանության ժամանակ ես հարցրեցի, թե ինչու է ամուսնացել նման «այլանդակ» կնոջ հետ, ինչին նա պատասխանեց, որ «կույր էր ու հիմար»։
Այժմ կյանքս դժոխքի է վերածվել։ Իմ սիրելի անձնավորությունը անճանաչելի է դարձել։ Նրա փոխարեն այժմ մեկ այլ, կոպիտ, ցինիկ եւ դաժան անծանոթ է։ Մի անգամ վիճելիս ես ասացի, որ ցանկանում եմ ամուսնալուծվել, ինչին նա պատասխանեց, որ երեխային կվերցնի եւ բոլորին կպատմի, որ ես «մարմնավաճառ» եմ եղել։ «Ոչ մի դատարան քեզ նման պոռնիկի երեխա չի տա»։ Երբեմն թվում է՝ կքնեմ ու կարթնանամ, եւ այս մղձավանջը կավարտվի։ Բայց ես այլեւս չեմ կարող նրա հետ ապրել։ Շուտով կխենթանամ։ Հայրս մահացել է, մայրս հիվանդ է եւ չեմ կարող այս ամենի մասին պատմել նրան։ Ասես, ինչ-որ փակ շրջանի մեջ եմ հայտնվել։ Չգիտեմ՝ ինչ անեմ...
Անի Վ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը