Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Բեթ Հարթը՝ երեւանյան համերգի մասին. «Երբեք չեմ ծրագրում իմ համերգները»

15:39, 2 հուլիսի

Վաղը՝ հուլիսի 3-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ամերիկյան հայտնի երգչուհի, երգահան Բեթ Հարթի համերգը։ Ովքեր ծանոթ չեն  երգչուհու արվեստին, տեղեկացնենք, որ Բեթը ստեղծագործում է երաժշտական երկու ուղղությամբ՝ ռոք եւ բլյուզ/սոուլ։ Ուստի, ձեզ անմոռանալի համերգ է սպասվում։

«Երբ մեկ տարի առաջ իմացա, որ Հայաստան եմ գալու, շատ ուրախացա, քանի որ սա իմ հերթական արկածներից մեկն է։ Ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Չգիտեմ՝ ինչ եմ երգելու վաղը, քանի որ երբեք չեմ ծրագրում իմ համերգները. ամեն ինչ ինքնաբուխ է ստացվում»,- ասաց Բեթը։

«Ես միշտ գրում եմ այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ իմ եւ ծնողներիս, իմ եւ Աստծո միջեւ եղած հարաբերությունների, ստեղծագործական կյանքի մասին։ Դա պայքար է իմ եւ իմ միջեւ, թե ինչպես եմ ես ընկալում ինձ եւ ով եմ ես իրականում»։

NEWS.am STYLE-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Բեթին հաճախ նմանեցնում են Ջենիս Ջոփլինին եւ անգամ հրավիրել են նկարահանվել երգչուհու կենսագրական ֆիլմում, Բեթը ծիծաղեց ու պատասխանեց.

«Ես խուսափում եմ այդ համեմատությունից, քանի որ մենք նման չենք ոչ մատուցած երաժշտությամբ, ոչ բնավորությամբ։ Ֆիլմում խաղալու առաջարկ չեմ ստացել, քանի որ Ջենիսի հարազատները ֆիլմ նկարահանելու ցանկություն չունեն»։

Նշենք, որ Բեթ Հարթն ու One Production-ի մենեջերը զգուշացրեցին, որ դեմ են համերգի ժամանակ Բեթին եւ նրա թիմի անդամներին լուսանկարելուն։ Հետեւաբար, ցանկալի է համերգին ներկայանալ առանց տեսախցիկների եւ պլանշետների։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել