Աչքերը գեղեցիկ դիմահարդարելու համար պետք է ուշադրություն դարձնել կոպերի շպարին։ Իսկ կոպերը ճիշտ շպարելու եւ դրանց կախ ընկած մաշկը քողարկելու համար պետք է հետեւել տասը կանոնի։
1. Սկսեք տոնային հիմքից
Եթե ձեր կոպերը կախ ընկած են, ուրեմն տոնային հիմքը պարտադիր է։ Եթե ցանկանում եք, որ կոպերն ավելի երկար պահպանեն իրենց գեղեցիկ շպարը, ուրեմն պետք է ընտրել բարձրորակ միջոց։
2. Օգտագործեք հեղուկ քողարկիչ
Հեղուկ քողարկիչը կոպերի վրա պետք է քսել հոնքերի ուղղությամբ։ Այս գործողությունը կարելի է անել եւ մատներով, եւ կոսմետիկ սպունգով։

3. Բաց գունավորում ունեցող ստվերաներկերը պետք է քսել ամբողջ կոպի երկայնքով
Կախ ընկած մաշկը թաքցնելու համար հարկավոր է օգտագործել մուգ ստվերաներկեր, սակայն մինչ դա, պետք է կոպը ծածկել բաց ստվերաներկով։
4. Կոպերն ուրվագծելու համար օգտագործեք մուգ ստվերաներկ
Կոպերի մաշկի ամենից կախ ընկած հատվածում պետք է մուգ ստվերաներկ քսել՝ կոպերի կենտրոնից մինչեւ արտաքին անկյուն եւ հոնքեր։ Այսպես կոպերն ավելի ձգված տեսք կունենա։

5. Ընդգծեք կամար հոնքերը
Կոպերն ավելի գեղեցիկ կլինեն, եթե ձեր հոնքերը կամար լինեն, եւ դուք էլ ընդգծեք դա՝ հեղուկ քողարկիչը քսելով կոպերի վերին հատվածում։
7. Ստորին կոպի համար ճիշտ մատիտ ընտրեք
Եթե արդյունքը դեռ չի գոհացնում ձեզ, ուրեմն կարելի է ստորին կոպերն ընդգծելու համար բաց երանգ ունեցող մատիտ օգտագործել։ Այն կօգնի «բացել» աչքը։
8. Զգուշությամբ օգտագործեք փայլը
Կոպերի ներքին անկյուններին քսված փայլը կարող է ավելի գեղեցկացնել ձեր աչքեր, սակայն չի կարելի չարաշահել փայլի օգտագործումը։
9. Օգտագործեք սեւաներկ
Սեւաներկի օգտագործումը շատ կարեւոր է, քանի որ այն ծավալ է տալիս թարթիչներին եւ երկարացնում աչքը։
10. Արհեստական թարթիչներ դրեք
Աչքերն ավելի գեղեցիկ եւ հմայիչ դարձնելու համար կարելի է նաեւ արհեստական թարթիչներ դնել։
Աղբյուրը՝ Kleo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով