Վերջերս հայ հասարակությանը ցնցել էր Մեծ Բրիտանիայում բնակվող, ծագումով հայ պարուսույց Արթուր Գուրունլյանի եւ Big Brother-ի աստղ Բրայան Դաուլինգի ամուսնության լուրը։ NEWS.am STYLE-ի թղթակիցը կապ է հաստատել պարուսույցի հետ եւ զրուցել տարբեր թեմաների շուրջ։
Միջազգային ճանաչում ունեցող հայազգի պարող Արթուր Գուրունլյանը իր կարիերան սկսել է Բելգիայում, այնուհետև տեղափոխվել է Միացյալ Թագավորություն` դառնալով մեր օրերի ամենամեծ պահանջարկ ունեցող պարողներից մեկը: Մեր զրույցի ընթացքում Արթուրը նշեց, որ կցանկանար աշխատել նաև հայ երգիչների, օրինակ, Ռազմիկ Ամյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և Արմենչիկի հետ:
Ձեզ ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը, որում Արթուրը խոսում է Բեյոնսեի, Pussycat Dolls-ի, Լեոնա Լյուիսի, Քայլի Մինոուգի և համաշխարհային ճանաչում ունեցող այլ աստղերի հետ համագործակցության մասին: Սակայն Արթուրն իր ամուսնության մասին ոչ մի մեկնաբանություն չցանկացավ տալ:
- Արթո՛ւր, պատմեք Ձեր հայկական արմատների մասին:
-Կարող եմ ասել, որ շատ հպարտ եմ, որ հայ եմ և որ ներկայացնում եմ Հայաստանը այն վայրերում, որտեղ ճանապարհորդում եմ: Այդ երկրներից շատերին անծանոթ էր Հայաստանը, բայց այժմ այդպես չէ:
Ես Երևանից եմ, որն ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Կարծում եմ` ես շատ կապված եմ այդ քաղաքին, քանի որ այստեղ եմ ծնվել և երբեք չեմ մոռանա այն:
-Ո՞ր տարիքից ի հայտ եկավ պարարվեստի հանդեպ Ձեր հետաքրքրությունը:
-Դեռ վաղ տարիքից ես սիրում էի ելույթ ունենալ ծնողներիս և մեր հյուրերի առջև: Բայց մինչև 20 տարեկանս, ցավոք սրտի, չկարողացա զբաղվել պարով, որովհետև ծնողներս կարծում էին` դա իրենց երեխայի համար լուրջ մասնագիտություն չէ: Այսպիսով, ես դարձա վարսահարդար, քանի որ հորեղբայրներս ունեին հայկական սրահ: Իսկ երբ ավարտեցի և ստացա դիպլոմս, սկսեցի պրոֆեսիոնալ պարային կարիերայով զբաղվել:
-Ձեր կարիերայի ընթացքում հասցրել եք համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի` Բեյոնսեի, Pussycat Dolls-ի, Լեոնա Լյուիսի, Քայլի Մինոուգի հետ… Պատմեք այդ մասին:
-Ես շատ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու այդ աստղերի հետ: Եվ ում հետ էլ որ համագործակցում էի, շարունակ մտածում էի. «Մի՞թե սա իրականություն է` հայ տղան պարում է այս հրաշալի աստղերի հետ»:
-Հե՞շտ էր նրանց հետ աշխատելը:
-Նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ են և, այո՛, նրանց հետ աշխատելը հիասքանչ էր:
-Իսկ ի՞նչ նախագծերի վրա եք հիմա աշխատում:
-Հիմա ես պատրաստվում եմ Էլվիս Փրեսլիի 80-ամյակին նվիրված շոուին: Այն անցկացվելու է 2 օր: Ես այդ շոու ծրագրի գեղարվեստական ղեկավարն եմ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին