Համաձայնեք, որ կենցաղային խնդիրները չպետք է խոչընդոտ հանդիսանան ամուսինների երջանկությանը։ Իսկ ո՞ր երեւույթները կարող են դառնալ ամուսինների բաժանման պատճառ։
Ապրել միջոցներին անհամապատասխան
Կինը պետք է ցույց տա, որ գնահատում ու հարգում է ամուսնու աշխատանքը։ Ամուսինները պետք է ընտանեկան բյուջե կազմեն եւ խելամիտ օգտագործեն իրենց վաստակած գումարը։ Երբ ամուսիններից մեկը մշտապես բողոքում է, որ գումարը չի բավականացնում իրեն, վաղ թե ուշ զուգընկերը ձանձրանում եւ այլեւս չի ցանկանում ապահովել նրան։
Մշտապես դժգոհ լինել
Եթե ամուսիններից մեկը մշտապես դժգոհ է, դա չի կարող չանդրադառնալ զույգի երջանկության վրա։ Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է տեսնել, որ իր կյանքի ուղեկիցը երջանիկ է իր կողքին, եւ դրանից նա իրեն նույնպես երջանիկ է զգում։ Իսկ երբ տղամարդը զգում է, որ իր շուրջը միայն դժգոհություններ են, նա դադարում է սիրել իր կնոջը, ինչն էլ բաժանման պատճառ կարող է դառնալ։

Կինը/ամուսինը զուգընկերոջ կյանքում վերջին տեղում է
Ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել ձեր ամուսնուց կամ կնոջից առավել։
Եթե զուգընկերներից մեկը ավելի կարեւորում է երեխաներին, իր մայրիկին, կարիերան, ընկերներին, ուսումը եւ այլն, իսկ ամուսինը վերջին տեղում է, ուրեմն զույգի բաժանումը սարերի հետեւում չէ։

Սեռական մերձեցումից հրաժարվել
Եթե միշտ ձեր «գլուխը ցավում է», ուրեմն դուք կործանում եք ձեր ամուսնությունը։ Իհարկե, սեքսը չի կարելի օգտագործել որպես ամուսնուն մանիպուլյացիայի ենթարկելու գործիք, բայց դրանից հրաժարվելը կարող է խարխլել ձեր հարաբերությունները։ Չէ՞ որ ամեն կին ուզում է գրավիչ եւ ցանկալի լինել իր տղամարդու համար, իսկ տղամարդը այսպես փորձում է ցույց տալ իր մեծ սերը։
«Պարտիզանական» խաղեր խաղալ
Կանայք շատ են սիրում ակնարկներով խոսել, իսկ տղամարդիկ էլ չեն հասկանում դրանք։ Հարգելի կանայք, ժամանակ մի կորցրեք, անկեղծորեն ասեք այն, ինչ մտածում եք։ Եթե նա հարցնում է «ի՞նչ է պատահել», եւ դուք պատասխանում եք «ոչինչ», ուրեմն ոչինչ մի ակնկալեք ձեր զուգընկերոջից, քանի որ նա չի կարող կարդալ ձեր մտքերը։
Աղբյուրը՝ matrony.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները11:05, 26 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը խոստովանել է, որ վճարել է սեքսի համար և պատասխանել է պեդոֆիլիայի մասին մեղադրանքներին10:49, 26 հոկտեմբերի
«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի
