Ժաննա Ֆրսիկեի մահից հետո անգամ նրա ընտանեկան կյանքը դեռ թիվ 1 քննարկման թեման է ռուսական ԶԼՄ-ներում։ «Дни»-ի փոխանցմամբ՝ Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը նրա կողքին է եղել միայն հանուն փողի։ Այժմ Դիման փոքրիկ Պլատոնին հեռացրել է Ժաննայի ընտանիքից, երեխայի կնքամայր Օլգա Օռլովայից եւ ոչ մեկին թույլ չի տալիս տեսնել նրան։ Հենց այս պատճառով էլ Շեպելեւը մի շարք թշնամիներ է ձեռք բերել։
«Աստված նրան կպատժի։ Ոչինչ չեմ ցանկանում լսել նրա մասին։ Բայց այն, ինչ նա արեց, խաղ էր»,- զայրացած ասել է Ժաննայի քույր Նատալյա Ֆրիսկեն։

Երգչուհու ընկերուհին՝ Աննա Շվեցը, «ЭГ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Դիման ոչ մեկին թույլ չի տալիս տեսնել երեխային.
«Ֆրիսկեի ծնողները վերջերս են կորցրել իրենց դստերը, իսկ այժմ զրկվել են նաեւ թոռանը տեսնելու հնարավորությունից»,- ասել է Աննան։
Նրա խոսքով՝ Դիման օրեր առաջ եկել է երեխայի շորերի հետեւից, եւ Ֆրիսկեի հայրը դուրս է եկել տանից, որպեսզի չհանդիպի նրա հետ, քանի որ հայրը կարծում է, որ Դիման օգտագործել է իր դստերը։
«Ինքներդ դատեք, ռեստորանում ճաշելու համար հիմնականում վճարում էր Ժաննան։ Նա նույնիսկ երբ շրջագայությունների էր գնում, բենզինի գումար էր թողնում վարորդի մոտ։ Դիման անցյալ տարի որդու ծննդյան օրը գիրք էր նվիրել, իսկ այս տարի՝ ինքնաշարժ խաղալիք։ Սա այն դեպքում, որ Օլգան տասնյակ խաղալիքներ էր գնել։ Բայց հիմա նա ասում է, որ Օլյան լավ մարդ չէ եւ չի կարող շփվել Պլատոնի հետ»,- հայտնել է Շվեցը։

Ըստ Ֆրիսկեի ընկերուհու՝ Դիման Օլգային թույլ չի տալիս տեսնել երեխային, քանի որ մի անգամ Օլգան հարցրել է. «Ինչու՞ է, երբ դու գալիս եւ զբոսանքի էիր տանում Ժաննային, պապարացիներ էին հայտնվում, իսկ ինձ հետ դուրս գալու դեպքում ոչ մի պապարացի չէր լուսանկարում. չէ՞ որ ես էլ էի մշտապես նրա կողքին»։
«Դիման երեխային ցանկանում էր հեռացնել երբ դեռ Ժաննան ողջ էր, սակայն Վլադիմիր Բորիսովիչը դեմ կանգնեց նրան եւ ասաց. «Մինչ իմ աղջիկը մեզ հետ է, Պլատոնը կլինի նրա մոտ»։
Աննայի կարծիքով խնդիրը ժառանգության եւ փողի մեջ է, քանի որ երգչուհու հայրը ցանկանում է «սառեցնել» երեխայի հաշիվները մինչեւ 16 տարեկան, որպեսզի հայրը չկարողանա տնօրինել դրանք։
«Վլադիմիր Բորիսովիչը ցանկանում է ամեն ինչ լուծել հաշտ եւ խաղաղ պայմաններում, սակայն նա նաեւ պատրաստ է դիմել դատարան»,- պատմել է Աննա Շվեցը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
